Թուրքիայի ԱԳՆ-ն ցինիկ հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ
Թուրքիայի ԱԳՆ-ն չափազանց ցինիկ հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության թեմայով՝ անդրադառնալով «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ որոշ երկրների իշխանությունների հայտարարություններին»։
«Մենք կտրականապես ժխտում ենք 1915 թվականի իրադարձությունների մասին հայտարարությունները, որոնք արվում են խախտելով պատմական փաստերը և միջազգային իրավունքը: Նման փորձերը, որոնք ակնհայտորեն ուղղված են անցյալի ցավը քաղաքական նպատակներով շահագործելուն, բացարձակապես անվավեր են: Թուրքիան միշտ հանդես է եկել ամբողջ աշխարհում և իր տարածաշրջանում խաղաղության, երկխոսության, փոխըմբռնման և ընդհանուր բարգավաճման օգտին:
Դրա հիման վրա Թուրքիան բացեց իր արխիվները և առաջարկեց ստեղծել Պատմական համատեղ հանձնաժողով՝ 1915 թվականի իրադարձությունների արդար և գիտական ուսումնասիրության համար։
Մենք հայտարարում ենք, որ չպետք է խրախուսվեն արմատական շրջանակների՝ պատմությունից թշնամանք կորզելու ջանքերը և վերահաստատում ենք մեր կոչը՝ աջակցելու Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին», — ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան