Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորում ստանալու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ականի պայթյունից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին News.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Զորականի բնակիչ Հայկազ Մելքումյանն ապրիլի 24-ին Բերդավանի սահմանագոտում ականի պայթյունից վիրավորվել է: Տեղեկությունը հաստատել էր համայնքի ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը: Նա պատմել էր, որ Հայկազ Մելքումյանն այդ օրը գնացել էր ծնեբեկ, բոխի հավաքելու: Երբ ուշացել է, համագյուղացիները գնացել են հետեւից եւ տեսել, որ վիրավորում է ստացել:
«Հայկազն իրեն չի կորցրել, պատռելով մայկան՝ կապել է վիրավոր ոտքը, որպեսզի չարյունաքամվի։ Հայկազն ազատամարտիկ է, պատերազմների մասնակից: Մենք նրան տեղափոխել ենք Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնտեղից էլ Երեւան: Հայկազի աջ ոտքը ծնկից ներքև անդամանահատվել է»,- ասել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան