Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ» «Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ» «Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ» Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ» Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»
6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԿամչատկայումՀույս ունեմ, որ պառլամենտական ընդդիմության պատգամավորներն ամուր կամք կդրսևորեն և չեն տրվի Փաշինյանի սադրանքներին ու չեն գնա գործարքի․ Աննա ԿոստանյանՈ՞վ էր Արտաշատում հրկիզել Տոյոտա-Քմերին. Կան ձերբակալվածներՀայտնի է, թե որ դեպքում Ռոնալդուն հրաժեշտի խաղ կանցկացնի Պորտուգալիայի հավաքականումՀայաստանը ժողովրդավարության բաստիլն է, կալանքի` ֆետիշը. Արամ ՎարդևանյանԻսպանիան գնում է ընտրությունների․ ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանովԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը` Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի ազատազրկման մասին Դատական համակարգի ընտրությունները «նոր սահմանադրությամբ» կհայտնվեն ամբողջությամբ ԱԺ-ի ձեռքում․ Ավետիք ՉալաբյանՔՊ-ն գիտակցում է, որ այլևս չունի իր նախկին ազդեցությունը, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը․ Արամ ՊետրոսյանԱլիևն արդեն հասել է Երևանի կենտրոն․ ինչո՞ւ է Մոնթեի ֆիլմը քաղաքական հարց դարձելԱննախադեպ առաջարկ ԻԴԵԱԼ համակարգից․ 90% զեղչ 900 անուն ապրանքի համար՝ Սև ուրբաթի շրջանակում Սամվել Կարապետյանը հավատարիմ է մնացել ազգային արժեքներին և չի ֆինանսավորել «Վարչաբենդին»Փաշինյանը հենց ինքն է թույլ տվել ՀԷՑ-ին վարկ վերցնել, և Կառավարության որոշումները հենց նա է ստորագրել, իսկ հիմա ասում են` բացահայտում ենք արել, գրավ են դրել. Վարդան ԱլոյանԱբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սա ժողովրդավարության արժեքների խժռnւմ է. Արամ Վարդևանյան Տնային կալանքից անձին կալանքի տանելը մեղմ ասած աբսուրդ է, կարևոր է ընդգծել, որ նման կերպ չի լինում, բայց ՀՀ-ում դա լինում է, Սամվել Կարապետյանի դեպքում դա լինում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի նոր կալանավորումը քաղաքական նպատակ ունի․ Վարդևանյան ՀԷՑ–ում 10 տարվա հարկային ստուգումներով 0 դրամի խախտում է հայտնաբերվել. Սամվել Կարապետյանի պաշտպան Աբսուրդն այն է, որ կորպորատիվ հարաբերությունները ներկայացվել են որպես հանցանք. Փաստաբանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին Սամվել Կարապետյանի դեմ գործը հարուցվել է դեռ հունվարին, 10 ամիս սպասել են հարմար պահի․ Արամ Վարդևանյան
Հասարակություն

«Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք»․ Գիտակոնֆերանս Կապանում

Ապրիլի 26-ին, Մեծ Հաղթանակի 80-ամյակի նախաշեմին, Կապան մարզկենտրոնում անցկացվեց «Սյունեցիների ներդրումը Մեծ Հաղթանակում. անմոռանալի սխրանք» գիտագործնական կոնֆերանսը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կապանի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի, «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպության, ինչպես նաև ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի նախաձեռնությամբ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության հիմնադրման շրջանակում։ Կոնֆերանսի նպատակն էր համախմբել պատմաբանների, տեղագրագետների, սյունեցի հերոսների ժառանգներին, դպրոցականներին և երիտասարդներին, որպեսզի պահպանվի նրանց հիշողությունը, ովքեր կյանքը նվիրել են Հաղթանակին։

Միջոցառմանը մասնակցում էին պատմաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղագրագետներ և սյունեցի ընտանիքների ժառանգներ, որոնց նախնիները մարտնչել են հայրենիքի պաշտպանության համար։ Կոնֆերանսի ուշադրության կենտրոնում էր հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի ջախջախման գործում և պատմական ճշմարտության պահպանման կարևորությունը։

Մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Հաղթանակի համար կյանքը նվիրած հերոսներին՝ ծաղիկներ դնելով Խորհրդային Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանին։ Այս խորհրդանշական ակտը ընդգծեց շնորհակալությունը նրանց նկատմամբ, ովքեր կյանքը զոհեցին սերունդներին խաղաղություն պարգևելու համար։

Սերգեյ Չաշիխին, ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար. «Այսօր Կապանի երիտասարդությունը ցույց է տալիս, որ անցյալի սխրանքն անանց է։ Նրանց հետաքրքրությունը պատմության նկատմամբ հուսադրող է, քանի որ պատմական ճշմարտությունը պետք է պաշտպանվի և փոխանցվի հաջորդ սերունդներին»։

Մեսրոպ Արզումանյան, Կապանի քաղաքապետի տեղակալ. «Սյունեցիների մասնակցությունը ֆաշիզմի դեմ պայքարում անգնահատելի է։ Մենք պարտավոր ենք պահպանել և փոխանցել այս հերոսական պատմությունը, որպեսզի հաջորդ սերունդները գիտակցեն Մեծ Հաղթանակի արժեքը»։

Միկա Բադալյան,«Եվրասիա» ԱՆՈ-ի ներկայացուցիչ Հայաստանում. «Մայիսի 9-ը շարունակում է միավորել ժողովուրդներին։ Կապանի երիտասարդությունը այսօր պաշտպանում է պատմական ճշմարտությունը, և ես համոզված եմ, որ այս նախաձեռնությունը պետք է տարածվի ամբողջ Հայաստանում»։

Կոնֆերանսի շրջանակներում մասնակիցներին ներկայացվեց «Սյունյաց Երկիր» պարբերականի հատուկ թողարկումը, որը նվիրված է Սյունիքի մարզում գտնվող Հայրենական պատերազմի հուշարձաններին։

Այս միջոցառումը նպաստեց սերունդների միջև կապի ամրապնդմանը, պատմական ճշմարտության պահպանմանը և Հայրենական պատերազմի հերոսների հիշատակին։ Կազմակերպիչները համոզված են, որ նմանատիպ միջոցառումները պետք է անցկացվեն Հայաստանի մյուս մարզերում, հիշողությունը պահպանելու և հայ ժողովրդի մասնակցությունը Մեծ Հաղթանակում արժևորելու համար։