Թուրքիայում երկրաշարժեր են տեղի ունեցել
Թուրքիայում Մուղլա նահանգի Դատչա քաղաքի՝ Էգեյան ծովի ափամերձ հատվածում՝ Բոդրումի զբոսաշրջային կենտրոնի մոտակայքում, 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է երկրի Արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման վարչությունը (AFAD)։
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:36-ին, օջախը՝ 14,57 կմ խորության վրա։ Նույն օրը ավելի վաղ էլ Թուրքիայի արևմտյան շրջաններում գրանցվել են երկու ավելի փոքր ցնցումներ: Ժամը 6:05-ին Քութահիա նահանգի Սիմավ շրջանում գրանցվել է 3,5 մագնիտուդով երկրաշարժ՝ 11.83 կիլոմետր (6.20 մղոն) խորության վրա։
Կարճ ժամանակ անց՝ ժամը 6:39-ին, Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ՝ 9,98 կիլոմետր խորության վրա։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ստամբուլում 6,2 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ և դրան հաջորդած մի շարք ցնցումներ էին տեղի ունեցել, որը մեծ խուճապ էր առաջացրել, տուժել էր երկու հարյուրից ավելի մարդ։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան