ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես միջբուհական «Ունիվերսիադա - 2025» սպորտամշակութային միջոցառման գլխավոր հովանավոր, որը կազմակերպվել է Ռուս-Հայկական համալսարանի նախաձեռնությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցում են երկրի 18 բուհեր: Ուսանողները մրցում են ֆուտզալ (մինի ֆուտբոլ), բասկետբոլ, վոլեյբոլ, լող, սեղանի թենիս, հրաձգություն և շախմատ մարզաձևերում:
«Ունիվերսիադայի» մշակութային ծրագրում ընդգրկված են ստեղծագործական մրցույթներ՝ պարային և թատերական ներկայացումներ, վոկալային ելույթներ, ԿՎՆ մրցույթներ և սոցիալական տեսահոլովակների ցուցադրություն: Ինտելեկտուալների համար կազմակերպվել են «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարեր, որտեղ մասնակիցները ցուցադրում են իրենց մտավոր կարողությունները, արագ արձագանքելու ունակությունը և թիմային աշխատանքի հմտությունները։
«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար «Ունիվերսիադայի» աջակցությունը ոչ միայն սոցիալական նախաձեռնություն է, այլև ներդրում՝ ուղղված երկրի ապագային: Մենք նկատում ենք, թե ինչպես են նման նախագծերը բացահայտում երիտասարդության ներուժը, նպաստում են մասնագիտական աճին և ամրապնդում են միջբուհական կապերը: Հատկապես արժեքավոր է, որ միջոցառումը համադրում է ոչ միայն սպորտային, այլև ինտելեկտուալ և ստեղծագործական ոլորտները՝ ձևավորելով բազմակողմանի զարգացած մասնագետներ», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Արա Ավագյանը:
«Ունիվերսիադան» ուսանողական երիտասարդության կյանքի կարևոր իրադարձություններից մեկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությունը, որի շնորհիվ ուսանողներին ընձեռվում են նոր հնարավորություններ ինքնարտահայտման, զարգացման և միջբուհական համագործակցության խորացման համար», – մեկնաբանել է Ռուս-Հայկական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան