Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը

Հաշվի առնելով առաջին փուլի ակնհայտ հաջողությունը՝ Impact Hub Yerevan-ը և Ucom-ը հպարտությամբ հայտարարում են «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի մասին: Այս նախաձեռնության նպատակն է աջակցել Հայաստանի հաջորդ սերնդի ձեռնարկատերերին, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ՝ շրջակա միջավայրի կայունության համար:

Ծրագիրը հիմնվում է անցյալ տարվա ձեռքբերումների վրա, երբ չորս նորարար թիմեր՝ Flowtric-ը, Lamboo-ն, SmartPot-ը և Solatube Armenia-ն, հաջողությամբ մշակեցին և ներկայացրին նորարարական կանաչ լուծումներ՝ 8-ամսյա ինտենսիվ ուսուցումից հետո, որն ընդգրկում էր բիզնես մոդելավորում, արհեստական բանականություն, ֆինանսավորման ձեռքբերում և այլն: Flowtric-ը, որը 2024 թվականի հաղթողն էր, ստացավ 500,000 ՀՀ դրամ՝ իր նորարարական հիդրոէներգետիկ տեխնոլոգիան ընդլայնելու համար:

«Մենք շատ ուրախ ենք շարունակել այս համագործակցությունը, քանի որ արդյունքներն իսկապես տպավորիչ էին: Կանաչ տեխնոլոգիաները վերջին շրջանում աշխարհում բոլորի ուշադրության կենտրոնում են, և մենք էլ ամեն ինչ կանենք՝ շարունակաբար նպաստելու այդ ուղղության զարգացմանը: Ես լիահույս եմ, որ մասնակիցները կրկին կառաջարկեն հիանալի գաղափարներ և այս փուլի վերջում կհասնեն լավագույն արդյունքների», - ասել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Անցյալ տարվա ծրագիրը մեծ անակնկալ էր մեզ համար․ այն բացահայտեց նորարարության բացառիկ մակարդակ և խորապես արմատավորված կանաչ մտածելակերպ, որը գերազանցեց մեր սպասելիքները: Այն ապացուցեց, որ Հայաստանն ունի իրական ներուժ՝ առաջատար դառնալու կանաչ նորարարությունների ոլորտում: Այժմ մենք ուրախ ենք աջակցել նորարարների նոր խմբի՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ գործիքները՝ իրենց համարձակ գաղափարները իրականություն դարձնելու համար», - նշել է Impact Hub Yerevan-ի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Մեկամյա ինկուբացիոն ծրագրի նոր փուլն առաջարկում է գործնական սեմինարներ, փորձագիտական մենթորություն ոլորտի առաջատարների կողմից, մուտք դեպի Impact Hub-ի համաշխարհային ցանց, որն ընդգրկում է ավելի քան 100 վայր ամբողջ աշխարհում, ֆինանսավորման հնարավորություններ՝ լավագույն թիմերից յուրաքանչյուրին տրամադրելով 400 000 ՀՀ դրամ:

Ծրագիրը փնտրում է նոր տեսլական ունեցող անհատների և թիմերի, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայունության առանցքային ոլորտներում, ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխը, էկոտուրիզմը և շրջանաձև տնտեսությունը: Անկախ նրանից՝ դուք սկսնակ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռնարկատեր՝ պատրաստի նախատիպով և ընդլայնման նպատակով, այս ծրագիրը կատարյալ միջավայր է զարգանալու և աճելու համար: Բոլոր հետաքրքրված թիմերն ու անձինք կարող են ներկայացնել իրենց հայտը մինչև 2025 թվականի մայիսի 11-ը՝ ընտրությանը մասնակցելու համար: