Հրազդանի կիրճում կորած 14-ամյա աղջկան չեն կարողանում գտնել․ նոր մանրամասներ
Մանկական երկաթուղու տարածքում մի քանի օր առաջ կորել էր 14-ամյա ուկրաինացի աղջիկ՝ Մայա Բորյատինսկայան։
Ապրիլի 27-ին, ժամը 17։30-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ Հրազդանի կիրճում, ըստ նախնական տեղեկությունների, Մանկական երկաթուղու տարածքում օտարերկրացի անչափահաս աղջիկն ընկել է Հրազդան գետը։
Երեխան Ուկրաինայի քաղաքացի է, նրա հայրը նույնպես տեղում մասնակցել է որոնողական աշխատանքներին։
MediaHub-ին ՆԳՆ–ից հայտնեցին, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, իսկ աղջկան դեռ չեն գտել։
«Մեծաքանակ ուժեր են ներգրավված, գետի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ որոնողական աշխատանքները շարունակվում են»,- նշեցին ՆԳՆ-ից։
MediaHub-ի տեղեկություններով, որոնողական աշխատանքները հենց այս հատվածում մեկնարկել են այն բանից հետո, երբ ահազանգ է ստացվել, թե մի երեխա է սայթաքել և ընկել գետը, և դա է պատճառը, որ մտածում են՝ ընկնողն ուկրաինացի աղջիկն է: Սակայն, արդեն 6 օրն է աղջկան չեն կարողանում գտնել։
Սոցցանցերում ևս ակտիվ տարածում են աղջկա լուսանկարը՝ նման ճանապարհով նրան գտնելու ակնկալիքով:
Նշենք, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մարիաննա Արամյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան