Տոնական համերգ Գյումրիում ՝ նվիրված Մեծ Հայրենականի 80-ամյակին
Մեծ Հայրենականի 80-ամյակի օրը Գյումրիում տեղի ունեցավ տոնական համերգ, որը կազմակերպել էին «Հաղթանակ 9/45» հայրենասիրական շարժումը և «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը: Միջոցառումը համախմբեց հարյուրավոր մարդկանց, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու հերոսներին, որոնց արիությունն ու տոկունությունը հիմք դարձան մեր խաղաղ կյանքի համար։
Միջոցառմանը ներկա էին ՌԴ գլխավոր հյուպատոսը Գյումրիում Իգոր Տիտովը և Գյումրիի Ռուսական Տան ներկայացուցիչները: Նրանք իրենց ելույթներում ընդգծեցին պատմական հիշողության պահպանման և ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման կարևորությունը։
Համերգը ջերմ և հուզիչ երեկո դարձավ, լեցուն պատերազմի տարիների մեղեդիներով, որոնք ոգեշնչում էին, ուժ տալիս և լցնում մարդկանց սրտերը հույսով:
Երեկոյի ծրագրում ընդգրկված էին անվանի արտիստների ելույթները.
- Raff – «Qartez» խորիմաստ երգի հեղինակ, որի երաժշտությունը լի է խոր զգացմունքներով։
- Բարդ Ռուբեն Եղոյան – ներկայացրեց պատերազմի տարիների հուզիչ երգեր, որոնք փոխանցում են դարաշրջանի ոգին։
- Արթուր Աղաջանով – երեկոյի վարող և կատարող, ով առանձնացավ իր կենդանի ու արտահայտիչ կատարումով։
- «Շողեր» պարային անսամբլը – հանդես եկավ տոնական ժողովրդական պարերով։
- Երիտասարդ ասմունքողներ – ներկայացրին պատերազմի մասին բանաստեղծություններ՝ խորությամբ փոխանցելով քաջություն, հիշողություն, սեր և հաղթանակի ոգի։
Համերգը համախմբեց բոլոր նրանց, ովքեր հիշում են, հպարտանում ու ցանկանում են պահպանել սերունդների կապը երաժշտության, պոեզիայի և անկեղծ հույզերի միջոցով։
«Հաղթանակ 9/45» շարժումը և «Եվրասիա» ԱՆՕ-ն շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին և հյուրերին, ովքեր իրենց ներդրումն ունեցան պատմական հիշողության պահպանման և ավանդույթների շարունակման գործում։
Եվրասիա» ԻՀԿ-ն (ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն) նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը։ Կազմակերպությունը իրականացնում է հումանիտար ծրագրեր, որոնք ուղղված են ավանդական արժեքների պահպանմանը և միջազգային հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ն աջակցում է հասարակության համար կարևոր նախաձեռնություններին, հաղորդակցության հնարավորություն է ընձեռում տարբեր մշակույթների մարդկանց և իրականացնում նախագծեր կրթության, բժշկության և երիտասարդական փոխանակման ոլորտներում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան