Մարմարիկից մինչև Հրազդան փնտրում են երկամյա Տիգրանին. Ի՞նչ է պատմում հայրը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մարմարիկից մինչև Հրազդան համագյուղացիները, հարազատները, ոստիկաններն ու փրկարարները փնտրում են երկուամյա Տիգրանին։ Նա անհետացել է երեկ։
Երեխայի հայրը՝ Նորայր Պետրոսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, այս պահին դեռ նորություն չունեն։
«Որևէ հետք, որևէ հուշող բան, ոչ մի կետ չկա, որ էդ կետի ուղղությամբ շարժվենք»,-նշեց հայրը։
Երեխայի անհետանալու շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Տիգրանըընկել է տան մոտով հոսող Մարամարիկ գետը։ Միաժամանկ նշվում է, որ հարակից խանութի տեսախցիկները չեն ֆիքսել երեխայի գետն ընկնելը։ Չնայած դրան, ԱԻՆ փրկարարական ջոկատներից բացի աշխատանքներում ներգրավվել են փրկարար շներ և ջրասուզակներ։
Շրջանառվում է նաև երեխային գողանալու վարկածը։ Կա՞ն կասկածելի մարդիկ, որ կարող էին երեխային տանել։
«Չեմ կարող ասել, ի՞նչ իմանամ, ընենց մարդիկ կան էս կյանքում, շատ իմանամ, ինչի են ընդունակ»,-հոգոց քաշեց հայրը։
ՆԳՆ ոստիկանությունից Panorama.am-ին հայտնեցին, որ երեխայի անհետանալու մասին հաղորդում ստացել են երեկ՝ մայիսի 4-ին ժամը 11։52-ին։ Ահազանգողը եղել է փոքրիկի հորեղբայրը։
Նա հայտնել է, որ Մարմարիկ բնակավայրում՝ մասնավորապես 3-րդ փողոցում բնակվող եղբոր երկուամյա երեխան բակից կորել է։
«Բնականաբար ահազանգին արագ արձագանքել են, հաղորդումից անմիջապես հետո մինչ այս պահը համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, Քրեական ոստիկանության Կոտայի մարզային վարչության ծառայողները, տարածքը սպասարկող հրշեջ փրկարարական ուժերը որոնողական աշխատանքներ են իրականացնում երկուամյա տղային հայտնաբերելու համար»,-ասացին ոստիկանությունից։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան