Արտաշատում կարկուտը ջարդել է ամբողջ բերքը, տներ ու խանութներ են հեղեղվել
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արտաշատում կարկուտը վնասել է ամբողջ բերքը, ինչ կա-չկա, ջարդել է։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Արտաշատ համայնքի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Անդրանիկ Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ տեղատարափը ոչ միայն բերքն է վնասել, այլ նաև տների ապակիները, տանիքները։
«2023 թվականին Արտաշատ համայնքում 5 նոր հակակարկտային կայաններ են տեղադրվել Վարդաշեն, Արևշատ, Ոստան, Դեղձուտ և Մրգավան բնակավայրերում։ Դրանք պետք է որ սպասարկեին Արտաշատ քաղաքային համայնքի գյուղացիական տնտեսությունները։ Այսօրվա առատ տեղումները և կարկուտը գրեթե ոչնչացրին ամբողջ բերքը՝ չհաշված սածիլները»,- նշեց Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ հեղեղվել են նաև շատ տներ և խանութներ։
«Տպավորություն էր, որ կայաններն ընդամենը 10%-ով են գործածվել, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ «Իսկանդերը»։ Չեմ հասկանում՝ էս իշխանությունների մոտ 10%-ից ավելի ոչինչ չի՞ ստացվում»,- նկատեց մեր զրուցակիցը։
Նշենք նաև, որ կարկտի հետևանքով վնասվել են նաև ջերմոցային տնտեսությունները։
Նարե Գնունի




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան