Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում․ ցավոք, երեխան դեռ չկա
Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում մեծից փոքր փրկարարների հետ հավասար որոնում են մի քանի օր առաջ անհետ կորած 2 տարեկան Տիգրանին։ Գյուղում տարբեր վարկածներ են շրջանառվում։
Համայնքի ղեկավար Արթուր Քարամյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ շատերը կարծում են՝ երեխան խեղդվել է Մարմարիկ գետում, մի մասը՝ գողացել են։
«Ես չեմ կարող որևէ այլ բան ասել, փաստը էն ա, որ երեխան չկա։ Ամբողջ գյուղով ման ենք գալիս, բոլոր հավանական ու անհավանական տեղերը նայել ենք, չկա ու չկա»,- ասաց նա։
Առավոտյան ժամը 6:30-ից որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են։ Ըստ համայնքի ղեկավարի՝ ՆԳՆ-ն գործի է դրել բոլոր հնարավոր ռեսուրսները, տեղում են ուժային բոլոր կառույցներից ծառայողներ ու կամավորներ։
Քարամյանը նաև նշեց, որ փոքրիկ Տիգրանի ընտանիքը Մարմարիկում հարգված մարդիկ են։ Թե ի՞նչ կարող էր տեղի ունեցած լինել ընդամենը 10 րոպեի ընթացքում՝ ոչ ոք չգիտի։
«Գետը մոտ է տներին, բայց ծնողների հավաստմամբ երեխան չէր կարող այդ կարճ ժամանակահատվածում հասնել գետ։ Հեր ու տղա բակում աշխատում էին մեքենայի վրա, իսկ բակում Տիգրանն ու քույրը խաղում էին։ Հետո քույրը բարձրացել է տուն, հայրը կարծել է՝ երեխաները տանն են, մայրն էլ՝ թե Տիգրանը մնացել է բակում, հոր մոտ։ Ամեն ինչ տեղի է ունեցել րոպեների ընթացքում, հետո սկսվել են որոնումները, որոնք շարունակվում են մինչ օրս»,- հավելեց Արթուր Քարամյանը։
Հավելենք, որ Մարմարիկում 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությանը։
Շարունակում ենք հետևել զարգացումներին:
Հունան Թադևոսյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...