ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը
2025թ․-ի առաջին եռամսյակում «Նոր գործընկեր» պրոդուկտի շրջանակում փոքր բիզնեսին տրամադրված վարկերի ծավալը գերազանցել է 160 մլն ՀՀ դրամը։
Սա գրեթե 2,5 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Տրամադրված վարկերի քանակն աճել է ավելի քան 50%-ով։
«Նոր գործընկեր» վարկը մշակվել է հատուկ փոքր ձեռնարկությունների համար, որոնց անհրաժեշտ է արագ և ճկուն ֆինանսավորում՝ կարճաժամկետ նպատակների իրագործման համար։ Այն ձեռնարկատերերին հնարավորություն է տալիս օպերատիվ կերպով լուծել բիզնեսի ընթացիկ խնդիրները՝ ներառյալ ապրանքային պաշարների ու հումքի համալրումը, վարձակալության վճարումները, լոգիստիկային առնչվող ծախսերը, ինչպես նաև այլ չնախատեսված ֆինանսական պահանջներ։
Վարկային միջոցները հասանելի են 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամի սահմաններում՝ մինչև 48 ամիս ժամկետով։ Հիմնական պահանջն է՝ դրական վարկային պատմություն և գործող վարկ ՀՀ այլ բանկում։ Որոշումն ընդունվում է մեկ օրվա ընթացքում՝ առանց գրավ ներկայացնելու անհրաժեշտության։
«Փոքր բիզնեսը երկրի տնտեսական կայունության առանցքային ցուցիչն է։ Այն առաջինն է արձագանքում փոփոխություններին, և մեզ համար շատ կարևոր է առաջարկել այնպիսի լուծումներ, որոնք իսկապես համապատասխանում են ձեռնարկատերերի կարիքներին։ Պահանջարկի 2,5 անգամ աճը դրա ապացույցն է․ երբ բանկն առաջարկում է պարզ և արագ ֆինանսական գործիքներ՝ առանց ավելորդ պահանջների, բիզնեսը պատրաստակամորեն օգտվում է դրանցից։ Մենք շարունակելու ենք զարգացնել այնպիսի պրոդուկտներ, որոնք օգնում են փոքր բիզնեսին պահպանել կայունություն ցանկացած պայմաններում», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...