Ամերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Ամերիաբանկը 50 միլիոն եվրոյի Ռիսկի բաշխման շրջանակի (Risk Sharing Framework (RSF)) համաձայնագիր է ստորագրել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ՝ հայաստանյան ընկերությունների համար ֆինանսական միջոցների հասանելիությունը բարելավելու նպատակով։ Համաձայնագրի ներքո ՎԶԵԲ-ը համաֆինանսավորելու է Ամերիաբանկի կողմից վարկառուներին տրամադրվող առանձին վարկերը։ Այս ֆինանսավորումը կօգնի հայկական ընկերությունների շրջանառու միջոցների կարիքների բավարարմանը, կաջակցի նրանց ընդլայնել իրենց գործունեությունը և բարձրացնել կլիմայի դիմակայունությունը։
Համաձայնագիրը ստորագրել են ՎԶԵԲ-ի ֆինանսական հաստատությունների գծով տնօրեն Ֆրենսիս Մալիժը և Ամերիաբանկի ֆինանսական գծով տնօրեն Հովհաննես Թորոյանը՝ Լոնդոնում ՎԶԵԲ-ի 2025թ․ Տարեկան ժողովի և Գործարար համաժողովի շրջանակներում։
Ռիսկի բաշխման շրջանակը ՎԶԵԲ-ի հիմնական ֆինանսավորման մեխանիզմներից մեկն է, որն ուղղված է տեղական մասնավոր ընկերությունների աջակցությանն ու նրանց զարգացմանը։ ՎԶԵԲ-ը գործընկեր բանկերին առաջարկում է ֆինանսավորվող կամ չֆինանսավորվող ռիսկի մասնակցության մեխանիզմներ՝ արտարժույթով կամ տեղական արժույթով համաֆինանսավորելով և երաշխավորելով գործընկեր բանկերի կողմից տրամադրվող վարկերը։
ՎԶԵԲ-ը Հայաստանում խոշորագույն ինստիտուցիոնալ ներդրողներից է, որն արդեն իսկ իրականացրել է ավելի քան 2.5 միլիարդ եվրոյի ներդրումներ 224 ծրագրերի շրջանակներում: Նշված ներդրումների մեծ մասն ուղղվում է մասնավոր հատվածին։
Ամերիաբանկը Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն է՝ 1.3 տրլն ՀՀ դրամ ընդհանուր համախառն վարկային պորտֆելով, ներառյալ՝ 270 մլրդ ՀՀ դրամ ծավալով ՓՄՁ համախառն պորտֆելը՝ 2024 թ. տարեկան արդյունքների համաձայն։
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը առաջատար ֆինանսական հաստատություն է, ՀՀ տնտեսության նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները կազմում են շուրջ 1.9 տրիլիոն ՀՀ դրամ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Մանրամասների համար` ameriabank.am:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ»
Կապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում
Սյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնում
Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ Ավանեսյան
Փոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթար...
ՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Ա...
«Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ»
Փաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ Պետրոսյան