Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրի
Հասարակություն

Ջալալ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից՝ հայտարարելով, թե «իրեն խաբել են, ոչ պրոֆեսիոնալ եղել, փափուկ բարձ դրել գլխի տակ», տուժող կողմը կարծում է՝ ձգձգման միտում կա, մոտենում է վաղեմության ժամկետը

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն այսօր դատարանում հրաժարվել է պաշտպաններից՝ հայտարարելով, թե նրանք ոչ պրոֆեսիոնալ են, բայց պնդել նրանց կողմից բերված վերաքննիչ բողոքները։ Տուժող կողմը համոզված է՝ խնդիր է դրված դատավարությունը ձգձգելու, իսկ Հարությունյանի փաստաբանները պրոֆեսիոնալներ են։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ հինգ տարի վեց ամիս ժամկետով։ Դատավճռի դեմ բողոք ներկայացրել է թե՛ տուժող, թե՛ պաշտպանության կողմը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լիպարիտ Սիմոնյանը պահանջել է խստացնել Ջալալ Հարությունյանի նկատմամբ սահմանված պատիժը և որպես պատիժ նշանակել ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով։ Պաշտպանության կողմը երեք բողոք է ներկայացրել՝ պահանջելով  բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռն ամբողջությամբ և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով և հռչակելով Ջալալ Հարությունյանի անմեղությունը, կամ բեկանել և գործը կրկին ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության, իսկ արդարացման կամ գործը նոր քննության ուղարկելու անհնարինության դեպքում՝ նշանակել նվազագույն պատիժ։
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր  Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, այսօր կայացել է դատական նիստը, սակայն բողոքների, ըստ էության, քննություն չի իրականացվել։ Ջալալ Հարությունյանը ներկայացել է դատական նիստին՝ առանց պաշտպանների, հայտնել, որ հրաժարվում է փաստաբաններից։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը

«Փաստինֆո»-ի հետ զրույցում  հայտնեց, որ Հարությունյանը հրաժարվել է պաշտպաններից՝ կասկածի տակ դնելով նրանց պրոֆեսիոնալիզմը, նշել, թե  «իրեն խաբել են, ոչ պրոֆեսիոնալ եղել, փափուկ բարձ դրել գլխի տակ», ինչը կասկածելի է, քանի որ Հարությունյանի երեք պաշտպաններն էլ բարձր մակարդակի իրավաբաններ, փաստաբաններ են։

Ըստ նրա՝ փաստաբաններից հրաժարվելը կեղծ էր նաև այնքանով, որ Հարությունյանը դատարանում պնդել է երեք պաշտպանների բողոքները,  եթե համարում է նրանց ոչ պրոֆեսիոնալ, ապա ինչպե՞ս է նա պնդել բողոքները։

«Այդ ամենը հիմք է տալիս՝ գալու հետևության, որ այդ հրաժարումը ձևական բնույթ է կրում, նպատակը՝ ժամկետի ձգձգումը և վաղեմության ժամկետների լրանալուն հասնելն է։ Գուցե նա էլ է հասկանում, որ մեղադրական վճիռն իր նկատմամբ կայացվել է օբյեկտիվ, մեղադրանքն ապացուցվել է, նպատակ ունի՝ ձգձգելու դատական նիստերը, որ վաղեմության ժամկետը լրանա»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով, որ դատարանը երկու շաբաթով հետաձգել է դատական նիստը, որ Հարությունյանը հասցնի փաստաբան գտնել, նրա պաշտպանության իրավունքը չխախտվի։ Հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը  Հարությունյանի գործողություններում նույնպես ձգձգման միտում է նկատել։ Բացի այդ, Հարությունյանը նաև հայտարարել է, որ պատրաստվում է մեղադրող Դավիթ Նավասարդյանին բացարկի միջնորդություն ներկայացնել, սակայն Սիմոնյանը նշում է՝ առաջին ատյանում ողջ քննության ժամանակ նման հիմքեր չեն եղել, փաստաբանը չի բացառում, որ հաջորդ դատական նիստին դատախազին բացարկի միջնորդություն ներկայացվի՝ կրկին ժամկետների ձգձգման նպատակով։ Փաստաբանը լիահույս է, որ գործի քննությունը ողջամիտ ժամկետներում կիրականացվի։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է մայիսի 30-ն։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։