Հնդկաստանը 3 մլրդ դոլար է ծախսելու արևային և հողմային կայանների համար
Հնդկական Coal India Ltd. ընկերությունը հայտարարել է մաքուր էներգիայի ուղղությամբ համարձակ քայլի մասին՝ պլանավորելով տեղադրել մոտ 4.5 գիգավատ վերականգնվող էներգիայի աղբյուրներ, հիմնականում՝ արևային և հողմային, որոնց գնահատված արժեքը կազմում է 250 միլիարդ ռուփի (մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլար):
Այս նախաձեռնությունն ընկերության ռազմավարության մաս է կազմում՝ ուղղված արտանետումների կրճատմանը և Հնդկաստանի՝ 2070 թվականին զրոյական արտանետումների հասնելու ազգային նպատակի աջակցմանը: Ծրագրերը հիմնականում կապահովեն մաքուր էլեկտրաէներգիա կանաչ ամոնիակի արտադրության ձեռնարկություններին՝ AM Green Ammonia (Հնդկաստան) ընկերության շրջանակներում, որը ստեղծվել է Greenko Group-ի հիմնադիրների աջակցությամբ:
«Մեր 4.5 ԳՎտ հզորությամբ վերականգնվող էներգիայի նախաձեռնությունը, որը գործում է արևային և հողմային էներգիայով, ինչպես նաև AM Green-ի հետ ինտեգրումը հիդրոակումուլյատորային սարքավորումների հետ, կապահովի կանաչ էներգիայի կայուն մատակարարումներ», - հայտարարել է Coal India-ն: «Սա կարևոր քայլ է մեր շարունակական ջանքերում՝ օգնելու Հնդկաստանին հասնել 500 ԳՎտ վերականգնվող էներգիայի նպատակին մինչև 2030 թվականը»:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան