Միջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածում
Eventhub հարթակն արդեն հասանելի է Ամերիաբանկի MyAmeria բջջային հավելվածում, ինչի շնորհիվ միջոցառումների տոմսերի գնման ճանապարհը դարձել է էլ ավելի արագ, պարզ ու հարմարավետ: Հարթակը տրամադրում է միջոցառումների նստատեղերի ընտրության, տոմսերի վաճառքի և ստուգման պրոցեսի պարզեցված լուծումներ: Eventhub-ի ինտեգրումը MyAmeria հավելված իրականացվել է Ամերիաբանկի դուստր ընկերության` Դիննոյի հետ համագործակցության շնորհիվ:
Նշենք, որ Ամերիաբանկի քարտապաններին Eventhub-ն առաջարկում է բազմաթիվ արտոնություններ ու զեղչեր։ Հավելվածի միջոցով յուրաքանչյուր գնված տոմսի դիմաց հաճախորդները կստանան պրոմո կոդ և հնարավորություն կունենան մասնակցել «Իմ Ամերիա, իմ ընտանիք» արշավի շրջանակում իրականացվող ավելի քան 50 մլն դրամ ընդհանուր արժողությամբ 300-ից ավելի նվերների խաղարկությանը։ Ամերիաբանկի հաճախորդների համար արտոնություններն այսքանով չեն սահմանափակվում. դրանք տեսանելի կլինեն հավելվածում:
«MyAmeria հավելվածում ներկայացվածությունը մեզ տալիս է մեր օգտատերերին էլ ավելի մոտ լինելու, միջոցառումների տոմսերը գնելու առավել հասանելի ու հեշտ ճանապարհ առաջարկելու բացառիկ հնարավորություն: Սա կարևոր քայլ է թվային ծառայությունների մատուցման ուղղությամբ, քանի որ մենք առաջինն ենք շուկայում, որ հաճախորդներին առաջարկում ենք կատարել ընտրություն և վճարում մեկ քլիքով և մեկ հարթակում: Ուրախ ենք, որ Eventhub-ը շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել՝ դառնալով մշակութային ու ժամանցային միջոցառումների սիրահարների թվային գործընկերն ու խորհրդատուն,- ասում է Eventhub-ի պրոդուկտի պատասխանատու Էլլա Աղաբաբյանը:
Շուրջ երկու տարվա ակտիվ գործունեության ընթացքում Eventhub հարթակը Հայաստանում և արտերկրում համագործակցել է ավելի քան 250 միջոցառման կազմակերպչի հետ ։ Հարթակում ներկայացված են ազգային և միջազգային ճանաչում ունեցող արտիստների ու երաժշտական խմբերի միջոցառումներ՝ սկսած Ջենիֆեր Լոպեսի ու Macan-ի երևանյան համերգներից մինչև Հայաստանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի «Սիմֆոնիկ ռոք», «Սիմֆոնիկ Ջեքսոն», և «Սիմֆոնիկ ֆոլկ» բացառիկ համերգային ծրագրերը և այլն։ Վերջին երկու համերգների տոմսերը դեռ հասանելի են:
Ի դեպ, MyAmeria հավելվածում ինտեգրված է նաև Ամերիաբակի MyPay ծառայությունը, որի միջոցով միջոցառումների տոմսեր կարող եք գնել հիմա, իսկ վճարումն իրականացնել մաս-մաս` 1, 3 կամ 6 ամիսների ընթացքում:
Հավելենք, որ MyAmeria հավելվածում Դիննո ընկերության հետ համատեղ նախորդ տարի ինտեգրվել է նաև MyTour հարթակը, որը տալիս է մեկ վայրում զբոսաշրջային փաթեթներ ու հյուրանոցներ ուսումնասիրելու և ամրագրելու հնարավորություն:
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկսում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...