Հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո. Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել` լրագրող Անուշ Միրզոյանին առաջադրված անհեթեթ մեղադրանքի, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցի և իշխանությունների հետապնդումների մասին: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունը.
«Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ սյունեցի լրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել: Այդ մասին տեղեկացրել էր ինքը՝ լրագրողը, իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ հրապարակելով:
Ինչպես ավելի ուշ պարզվեց, Անուշ Միրզոյանի վերաբերյալ հանրային քրեական հետապնդումը հարուցվել էր 4 տարվա վաղեմության «Սյունյաց ողջույնի» գործով:
Մեր գործընկերոջ նկատմամբ վարչական հսկողությունը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն էր նույն օրը դատարանում քննվում, որը, բարեբախտաբար, չբավարարվեց:
Անուշ Միրզոյանին առաջադրվել էր զանգվածային անկարգություններին օժանդակման մեղադրանք, երբ լրագրողն ընդամենը ներկայացրել էր այդ օրվա իրադարձությունների ողջ ընթացքը:
Այսինքն՝ լրագրողին մեղադրանք էր առաջադրվել լրագրող լինելու ու իր մասնագիտական աշխատանքը կատարելու համար:
Սա պարզ շարադրանքն է տեղի ունեցածի: Իսկ իրականում այդ օրը տեղի ունեցավ սարսափելի մի երևույթ, որին հարկ ենք համարում հատուկ անդրադարձ կատարել:
Որևէ իրավաբանի համար ամոթալի պիտի լիներ լրագրողին նման մեղադրանք առաջադրելը, անգամ, եթե դա կատարվում է քաղաքական պատվերի շրջանակներում, որովհետև լրագրությունը մասնագիտական գործունեության այն տեսակներից է, որը պաշտպանվում է քրեական օրենսգրքով:
Որևէ երաշխիք չկա, որ սա վաղը տեղի չի ունենալու յուրաքանչյուրիս հետ. հետայսու ցանկացած լրագրող աշխատելու է քրեական վարույթի կիզակետում որպես մեղադրյալ հայտնվելու վտանգի ներքո:
2018-ից իշխանության գալով՝ այս իշխանությունները լրագրողներին համարում են դասակարգային թշնամի՝ փորձելով ամեն կերպ սահմանափակել այն լրատվամիջոցների աշխատանքը, որոնք իրենց դուր չեն գալիս: Ցանկացած միջոց կիրառել են լրատվամիջոցների, լրագրողների, ազատ խոսքի, այլակարծության, քաղաքական ընդդիմախոսների դեմ՝ վախի տարածում, սպառնալիքներ, ծեծ, քաշքշոց, ատելության քարոզ, դատական աննախադեպ քանակի հայցեր, տույժ-տուգանքների սահմանում, սոցիալական ցանցերով կազմակերպված հարձակումներ, այդ թվում՝ լրագրողների անչափահաս երեխաների, ընտանիքի անդամների նկատմամբ, սոցիալական ցանցերով և իրենց կից կայքերով՝ թիրախավորում և հեղինակազրկում, ատելության սերմանում...: Չի սահմանափակվում այն լրատվամիջոցների գործունեությունը, որոնք սատարում են իշխանություններին կամ կատարում են նրանց քարոզչությունը:
Տեղի ունեցածը ոչ միայն վկայությունն է իշխանությունների՝ ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ վերաբերմունքի, այլև սանձարձակ պահվածքի, ամենաթողության, անպատժելիության: Եվ զավեշտալին այն է, որ սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Մամուլի ազատության ամենամյա սանդղակում Հայաստանը ներկայացրել էր՝ որպես իր դիրքերը բարելաված երկիր:
Մամուլի ազատության միջազգային օրվա նախօրեին հրապարակած զեկույցում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը գրել էր, թե «Հայաստանն առերեսվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը պայմանավորված է ներքաղաքական լարվածությամբ, սահմանների անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև բարդ աշխարհաքաղաքական դիրքով»։ Եվ սա այն դեպքում, երբ սույն կազմակերպությունն գեոպոլիտիկ նպատակահարմարությունից, կոնյուկտուրայից ելնելով՝ քանիցս անտեսում է ՀՀ գործող իշխանությունների, առանձին գործիչների սանձարձակ պահվածքն ու գործողությունները:
Եվ հատկապես առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, որ զեկույցի հեղինակները որպես անկախ լրատվամիջոցներ են ներկայացնում բացառապես այն կայքերը, որոնք օգտվում են արևմտյան ծրագրերից, դրամաշնորհներից, իսկ որոշներն էլ պարզապես զերծ են մնում սուր քննադատություններից:
Սա չափազանց վտանգավոր երևույթ է, որը ՀՀ գործող իշխանություններին թույլ է տալիս ոչ միայն շարունակել իրենց վարքը, ամենաթողությունը, այլև հղում կատարելով այդ նույն զեկույցին և «կեղծ ժողովրդավարությանը»՝ էլ ավելի սանձարձակ դառնալ՝ նորանոր քայլեր գործադրելով լրատվամիջոցների, խոսքի ազատության դեմ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրող Անուշ Միրզոյանի շուրջ տեղի ունեցածը, այն գնահատում որպես առհասարակ լրագրողական գործունեությանը բիրտ միջամտություն, վախի մթնոլորտի տարածում, որը նպատակ ունի սահմանափակել ազատ խոսքն ու լրագրողներին կաշկանդել մասնագիտական գործունեություն իրականացնելիս:
Մենք դատապարտում և չենք ընդունում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության զեկույցը, որը կազմված է ոչ միայն փաստերի խեղաթյուրմամբ, մանիպույլյատիվ գնահատականներով, այլև գեոպոլիտիկ նպատակահարմարությամբ, երկակի ստանդարտների կիրառմամբ և կողմնակալությամբ:
Թույլ մի՛ տվեք կեղծ ժողովրդավարության լոզունգների ներքո է՛լ ավելի սանձարձակ և լկտի դարձնել խոսքի ազատության, լրատվամիջոցների դեմ ՀՀ գործող իշխանությունների պահվածքը, որը շատ հաճախ անցնում է մարդկային ու բարոյական պարկեշտության սահմանագծերը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ», - ասված է հայտարարությունում:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...