Հավաքագրվում են տվյալներ Արցախի բնակավայրերում Ադրբեջանի կողմից քանդված կամ յուրացված բնակարանների ու տների վերաբերյալ. Բեգլարյան
Արցախ Միությամբ, Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ միասին, հավաքագրում ենք տվյալներ Արցախի Հանրապետության բռնազավթված բնակավայրերում Ադրբեջանի իշխանությունների կողմից քանդված կամ յուրացված (փաստացի զբաղեցված այլ անձանց կողմից) բնակարանների ու տների վերաբերյալ՝ միջազգային իրավական գործընթացների համար: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
«Եթե Դուք տեղեկություններ ունեք Ձեր բնակարանի (տան) հատկապես քանդման կամ յուրացման վերաբերյալ և ցանկանում եք մեկնարկել համապատասխան գործընթացներ միջազգային ատյաններում, ապա կարող եք լրացնել ստորև տրված հարցաթերթիկը:
Ներկայացված տվյալները կիրառվելու են բացառապես միջազգային իրավական նպատակներով՝ Ձեր գրավոր համաձայնությամբ: Տրված տվյալների հիման վրա կապ ենք հաստատելու Ձեզ հետ՝ լրացուցիչ նյութերի հավաքագրման և հետագա քայլերի կազմակերպման նպատակով:
Այլ իրավախախտումների վերաբերյալ տվյալների զանգվածային հավաքագրումը կկազմակերպվի հաջորդ փուլերով՝ ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով մեր կարողությունների խիստ սահմանափակվածությունը:
Պետք է հաշվի առնել, որ դատական որոշումները կայացվելու են տարիներ անց: Հնարավոր որոշումները կարող են վերաբերել արցախցիների վերադարձին, գույքի պաշտպանությանը, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրմանը և այլ առնչվող ուղղությունների:
Եթե Դուք արդեն մեկ անգամ մեզ եք տրամադրել Ձեր տվյալները, ապա այլևս կարիք չկա նորից լրացնելու այս հարցաթերթիկը»,- գրել է նա:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...