Մայիսի 20-ից 21-ը բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված
Բացահայտվել է 120 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 30 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9 դեպք՝ խարդախության, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 3 դեպք՝ խուլիգանության, 2-ական դեպք՝ բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հետամտելու և ալիմենտ վճարելուց խուսափելու: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Բացահայտվել են նաև խոշտանգման, ավազակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բռնություն գործադրելու կոչերի, ինքնիրավչության և այլ դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝ խարդախության՝ 3 դեպք, շորթման՝ 2 դեպք, բնակարանային գողության և անձնական ունեցվածքի գողության՝ 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 4 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը: Հայտնաբերվել է 1 անհետ կորած: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրում գրանցված 21 ավտովթարի հետևանքով 2 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»