Տրանսպորտային մեջոցը վարելու իրավունքը վերականգնվեց․ Սոսե Չանդոյան
Փաստաբան Սոսե Չանդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
ՀՀ վարչական դատարանը (Սևանի նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Արկադիկ Մկրտչյանի, ամբողջությամբ բավարարել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության՝ 17.06.2024թ. թիվ 8180319202 (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 13-րդ մասի հատկանիշներով՝ տուգան՝ 5.000 դրամի չափով, հանդիպակաց երթևեկող տրանսպորտային միջոցից 150 մ պակաս հեռավորության վրա հեռահար լույսը մոտակայի չփոխարկելու), թիվ 8180319203 (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 128-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ տուգանք՝ 10.000 դրամի չափով, տրանսպորտային միջոցը այլ երկրի վարորդական վկայականով վարելու), թիվ 8180319204 (Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 31-րդ մասի հատկանիշներով՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկելու, տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին ոստիկանության ծառայողի օրենքով սահմանված կարգով տրված հրահանգը դիտավորյալ չկատարելու) որոշումները և վարչական բողոքի վերաբերյալ 16.08.2024 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին ներկայացված հայցադիմումը:

Դատարանը վճռով հաստատել է, որ Ս. Մ.-ի գործողությունները բխել են ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Տավուշի մարզում տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումների հետևանքները կանխելու և վերացնելու, այսինքն` մի այնպիսի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, (...) քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, (...):
Դատարանը նաև ընդգծել է, որ տվյալ պարագայում հասցված վնասը՝ վերը նշված իրավախախտումները, կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունեն:

«Կոդեքս» փաստաբանական գրասենյակը շնորհակալություն է հայտնում արդար դատավարության և օբյեկտիվ վճռի համար:

Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան