ՊՆ պաշտոնատար անձինք առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները. 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասում շինարարական աշխատանքների իրականացման նպատակով ՊՆ-ի և կապալառու ընկերության միջև 2023 թվականի հունիսին կնքվել է պետական գնման պայմանագիր, որի շրջանակում շինարարական աշխատանքները կատարվել են թերի, իսկ որոշ աշխատանքների համար օգտագործվել են նախատեսվածից 3 անգամ ցածր արժեքով անորակ նյութեր: Նման պայմաններում կապալառու ընկերության տնօրենը, խաբեության եղանակով ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմի՝ շինարարական աշխատանքների կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերության տնօրենի հետ կազմել է ակտեր, որոնցում ներառվել են փաստացի չկատարված աշխատանքների մասին տվյալները, ինչպես նաև դրանցում թաքցվել է ցածրարժեք նյութերով աշխատանքների կատարման փաստը: Արդյունքում՝ ՊՆ-ից խաբեության եղանակով հափշտակվել է 81,176,000 ՀՀ դրամ: Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:
Այնուհետև, թերի կատարված աշխատանքներն ընդունելու և դրական եզրակացություններ տալու դիմաց, ՊՆ պաշտոնատար անձը կապալառու ընկերության տնօրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերով՝ 10.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը ստացել է:
Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ 2024 թվականի հուլիսին ՊՆ-ի և նույն կապալառու ընկերության միջև կնքվել է պետական գնման ևս մեկ պայմանագիր, որով նախատեսված շինաշխատանքների կատարման ընթացքում հնարավոր թերություններն անտեսելու և պայմանագրի կատարման արդյունքների վերաբերյալ դրական եզրակացություններ տալու համար ընկերության տնօրենը ընդհանուր 2.100.000 կաշառք է տվել ՊՆ երկու պաշտոնատար անձանց: Ընդ որում՝ գնման նշված մրցույթին մասնակցելու և գնումների անցկացման կարգը խախտելով հաղթող ճանաչվելու համար, վերը նշված երկու ընկերությունների տնօրեններն ապօրինի վարձատրություն են տվել ՊՆ նախկին աշխատակցին: Արդյունքում՝ գնմանը մասնակցության հայտ ներկայացրած մյուս կազմակերպությունների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Բացի այդ, պարզվել է, որ հիշյալ ընկերությունների ներկայացուցիչները 2025 թվականի հունիսին կաշառք են տվել ՊՆ մեկ այլ պաշտոնատար անձի՝ վերջինիս կողմից ցանկալի բովանդակությամբ տեղեկանք ստանալու համար:
Բազմաթիվ դրվագներով կաշառք ստանալու, տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակության, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 7 անձի, այդ թվում՝ ՊՆ պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերությունների տնօրեններին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը, իսկ ՊՆ պաշտոնյաներից մեկի նկատմամբ՝ կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»