Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է Մեծ հաղթանակի 80 ամյակին նվիրված ցուցադրություն
Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է «Հերոսական էպոպեա» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի 80-ամյակին: Միջոցառումն անցկացվել է Թանգարանների միջազգային օրը կազմակերպված «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում:
Ցուցադրության են ներկայացվել պատերազմական տարիների արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ ռազմաճակատից,զինվորականների զենքեր, հանդերձանք և անձնական իրեր: Ցուցանմուշների մի մասը, որում ներկայացված է հայերի ներդրումը հաղթանակի գործում, տրամադրել է Երևանում Մոսկվայի տունը, ինչպես նաև «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը: 89-րդ հայկական դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի հրամանատար Մխիթար Սիրունյանի շինելը և 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Ներսես Բալոյանի համազգեստը ցուցադրությանը տրամադրել են նրանց ժառանգները:
Թանգարանի տնօրեն Վահան Մամյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Մեծ հաղթանակի 80 ամյակը ողջ առաջադեմ մարդկությունը նշում է ոչ միայն մայիսի 9-ին, այլև ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում: «Գաղտնիք չէ, որ այդ հաղթանակում անգնահատելի ավանդ են ունեցել նաև հայ ժողովուրդի պանծալի զավակները: Նման ցուցադրությունների կարևորությունն այն է, որ սա ոչ միայն հարգանքի տուրք է ռազմաճակատայիններին, այլև պատասխան է պատմական իրողությունները խեղաթյուրելու փորձերին»,- ասել է նա:
Մեծ հայրենականի պտմությկունը վերաշարադրելու անթույլատրելիության մասին խոսել են նաև Կարեն Դեմիրճյանի հիմնադրամի տնօրեն Թամարա Սիրունյանւը և Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը: «Մենք իրավունք չունենք մոռանալ անցյալի դասերը: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն միլիոնավոր մարդկանց հերոսության և անձնազոհության խորհրդանիշն է, այլև սովետական գրեթե բոլոր ընտանիքների խորը վերքը: Մեր պարտքն է՝ փոխանցել պատմական ճշմարտությունը մեր սերունդներին, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն այդպիսի ողբերգությունները»,- ասել է Հայկ Մելիքյանը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Հայաստանում ՌԴ դեսպանության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:
Այցելուներին նաև ցուցադրվել է «Նելսոն» վավերագրական ֆիլմը՝ որ պատմում է Սովետական միության կրկնակի հերոս, փառապանծ ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի մարտական ուղու մասին:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան