Երևանում կացնով հարձակվել են շտապօգնության բժշկի վրա
Երեկ՝ մայիսի 26-ին, Երևանում հերթական անգամ հարձակման են ենթարկվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող շտապօգնության բժիշկները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:55-ի սահմաններում, Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատյան փողոցի 10-րդ բարակում քաղաքացին կացինով հարձակվել է շտապօգնության բժիշկների վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:
Պարզվել է, որ նշած փողոցից շտապօգնութուն կանչ է եղել և Երևանի 1-03 շտապօգնության 6-րդ ենթակայանի խումբը ժամանել է նշված փողոց, որտեղ էլ փորձել են օգնություն ցուցաբերել պացիենտին, սակայն վերջինս ակնհայտ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինչ-որ արտահայտություններ է արել ու ինչ-որ արտահայտություններ անելով կացինը նետել է 26-ամյա բժշկի ուղղությամբ:
Շենգավիթի ոստիկանները կարողանում են արագ վնասազերծել նրան ու տեղափոխում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննական բաժին:
Արդեն դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են, որ կոտրել է սանհանգույցի դուռը, ապակիները, իսկ կացինը դեպքի վայրում չի:
Քննիչի բացատրական աշխատանքների շնորհիվ նրա հարազատը ներկայացնում է կացինը ու հայտնում, որ ինքն է այն դեպքի վայրից տարել:




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»