Կյանքից հեռացել է Ռիհաննայի հայրը
Երգչուհի Ռիհաննայի հայրը՝ Ռոնալդ Ֆենթին, մահացել է: Դա տեղի է ունեցել մայիսի 31-ին Լոս Անջելեսում։ Նա 70 տարեկան էր, հայտնում է Page Six-ը։
Աղբյուրների համաձայն՝ մահվան ստույգ պատճառը դեռ չի հաստատվել, սակայն հայտնի է, որ Ֆենթին մահացել է հիվանդության հետևանքով։ Մահվանից մեկ օր առաջ նա եղել է բժշկական կենտրոնում, որտեղ Ռիհաննան եղբոր հետ այցելել է նրան։
Չնայած Ռիհաննայի հարաբերությունները հոր հետ բարդ էին, սակայն նրա մահը զգացմունքային հարված է երգչուհու համար, որն այժմ հղի է երրորդ երեխայով: Հայտնի է, որ Ռիհաննան դժվար մանկություն է ունեցել հոր՝ ալկոհոլից ու թմրանյութերից կախվածության, ինչպես նաև ընտանեկան բռնության պատճառով։ Չնայած իր ցավալի անցյալին՝ Ռիհաննան բազմիցս ասել է, որ կարողացել է ներել հորը և պահպանել սերը նրա հանդեպ։




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Եթե պետությունն ուզում է լավ մարդ և քաղաքացի ունենալ, պետք է նրան ապահովի որակյալ կրթությամբ. Ատոմ Մ...
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»