ԶՊՄԿ-ն աջակցում է Սյունիքում սոցիալական առաջնային ծրագրերին
Սյունիքի մարզում, Արծվանիկ բնակավայրի հիմնական՝ 9000 մետր երկարությամբ ջրագիծը և 30000 մետր ներքին ցանցը կառուցվում է տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների վճարած ռոյալթիի մասհանման միջոցներով։ Ռոյալթին վճարում են հանքարդյունաբերական ձեռնարկությունները բնօգտագործման դիմաց։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնում են, թե 2025 թվականին, ռոյալթիի մասհանման միջոցներով, Կապան համայնքում կկառուցվի 800 մլն դրամ արժողությամբ մեքենասարքավորումների տեխնոպարկ։
Սոցիալական ծրագրերը, որ իրականացնում է ԶՊՄԿ-ն, առանցքային նշանակություն ունեն Սյունիքի և մարզում հանգրվանած արցախցիների համար։ Երկար տարիներ կոմբինատը սոցիալական հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, հատկապես Սյունիքի մարզում անգնահատելի է այն աշխատանքը, որն իրականացրել է կոմբինատը։
ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։ Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։
Ամիսներ առաջ էլ կոմբինատը մոդուլային նոր բուժակ-մանկաբարձական կետ էր բացել սահմանամերձ Սրաշենում: Արևային վահանակների ջեռուցմամբ, անհրաժեշտ բժշական սարքավորումներով, պատգարակներով ու դեղորայքով հագեցած կենտրոնը բժշկական մի շարք ծառայություններ է մատուցում սահմանամերձ գյուղի բնակիչներին: Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն բոլոր բնակավայրերում։ Նախաձեռնությունը շարունակական է լինելու, այլ գյուղեր էլ կունենան հնարավորություն օգտվելու առողջապահական կետերից։
Անի Սարուխանյան




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան