Երեխաների տոնը՝ միջոցառումներով ու զեղչերով․ Idram Junior
«90-ականների Երևան» գրքի շնորհանդեսի օրը պատահական չէր ընտրվել հունիսի 1-ին։ «Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանի նոր գիրքը, որ շարքի 4-րդ գիրքն է, անցած-գնացած տարիների մասին ամենապատկերավոր ձևով է պատմում մեր օրերի երեխաներին։ Շնորհանդեսը հիանալի առիթ էր՝ երեխաներին ներկայացնելու իրենց ծնողների մանկությունը։
Իդրամ ընկերությունը միշտ սիրով է աջակցում ընթերցանությունը խթանող միջոցառումներին․ այս անգամ էլ Իդրամ Ջունիորն ու ԴաՎինչին երեխաների համար անակնկալ ունեին։ Երեխաները հնարավորություն ունեն ԴաՎինչի հրատարակչության ամբողջ տեսականին, այդ թվում Հայկ Աջապահյանի գրքերի ամբողջ շարքը, գնել 25% զեղչով` վճարելով Իդրամ Ջունիորով։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և ՍՊ ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ընկերությունը ևս մեկ անգամ ցանկանում է շեշտել երեխաների մշտապես կրթվելու կարևորությունը․ «Մենք վստահ ենք, որ երեխաներին նմանատիպ հետաքրքիր գրականություն մատուցելով կարող ենք սեր արթնացնել ընթերցանության հանդեպ։ Երեխաներին լավագույնս կարող ենք պաշտպանել նաև, եթե նրանց զինենք գիտելիքներով։ Իդրամը նաև ֆինանսական գրագիտության դասընթացներով փորձում է կյանքի այդ՝ շատ կարևոր ոլորտում կրթել և զինել երեխաներին», - ասաց Տաթևիկ Վարդևանյանը։
«Կախարդական գրադարանը» գրքերի շարքի հեղինակ Հայկ Աջապահյանն էլ կարևորեց ֆինանսական կրթությունը հատկապես արագ զարգացող տեխնոլոգիաների դարում․ «Երեխաները շատ չեն պատկերացնում ինչ է փողը, ինչպես վարվել դրա հետ և հատկապես՝ ինչպես խնայել․ նրանց փոքրուց է պետք սովորեցնել այդ ամենը», - ասաց նա։
«90-ականների Երևան» գիրքը նկարազարդ է ներկայացնում այդ տարիների կյանքը, երեխաները գրքի տողերում կտեսնեն այսօրվա կյանքի և իրենց ծնողների մանկության մեծ և հետաքրքիր տարբերությունները։ Իսկ միջոցառման օրը բազմաթիվ երեխաներ արդեն իսկ վճարելով Իդրամ Ջունիորով հասցրին հաճելի զեղչով ձեռք բերել նոր գիրքը։ Ակցիան կգործի մինչև հունիսի 7-ը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)