Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները դիմել են միջազգային կառույցներին, որպեսզի Վրաստանը դադարեցնի շրջափակումը
Մենք՝ Հայաստանի Հանրապետությունում ալկոհոլային խմիչքներ արտադրողներս, դիմում ենք միջազգային համապատասխան կառույցներին և հանրությանը՝ շտապ գնահատելու Վրաստանի Հանրապետության մաքսային տարածքով հայկական ապրանքների տարանցման հետ կապված լարված իրավիճակը։ Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցիկ ապրանքներ տեղափոխող հայաստանյան տրանսպորտային միջոցները կանգնեցվում են` Առևտրի համաշխարհային կազմակերպության և տարանցիկ փոխադրումների միջազգային կանոնակարգերի ակնհայտ խախտմամբ վերահասցեագրվելով դեպի Գեզի տերմինալ։ Այստեղ կոտրվում են մաքսային կնիքները՝ առանց որևէ հիմնավորման, վերցվում են նմուշներ՝ առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ դրանց լաբորատոր պատասխանների օրերով ուշացումների վերաբերյալ չի տրամադրվում որևէ բացատրություն։ Արդյունքում, արտահանողներին թույլ չի տրվում իրենց բեռները հասցնել երրորոդ երկրների հասցեատերերին։
Ներկայումս վրացական Գեզի տերմինալում պահվում են բեռնված տասնյակ տարանցիկ տրանսպորտային միջոցներ, որոնցից մի քանիսն այնտեղ են գտնվում արդեն ավելի քան մեկ ամիս։ Այսպիսով, վրացական կողմը, խախտելով առևտրի միջազգայնորեն ընդունված չափանիշները, զգալի նյութական վնասներ է պատճառում Հայաստանի արտադրողներին, վերջիններս չեն կարողանում կատարել երրորդ կողմի մոտ ստանձնած պայմանագրային պարտավորությունները, առաջանում է առկա շուկաները կորցնելու և ոլորտի հետագա զարգացման կասեցման վտանգ։
Մենք դիմում ենք միջազգային կազմակերպություններին և մեր արտասահմանյան գործընկերներին՝ հորդորելով իրենց ազդել Վրաստանի իշխանությունների վրա՝ դադարեցնելու այս չհիմնավորված շրջափակումը և վերացնելու բոլոր այն արհեստական արգելքները, որոնք խոչընդոտում են ապրանքների ազատ տարանցումը երկրի տարածքով։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան