Մի դրամի ուժն ամփոփում է 4090 հիմնադրամի հետ հերթական ծրագիրը
Ինչպես տեղեկացրել ենք, «Մի դրամի ուժի» այս տարվա ապրիլ ամսվա շահառուն արդեն երրորդ անգամ «4090» բարեգործական հիմնադրամն էր, որն Ապրիլյան պատերազմից հետո զբաղվում է պատերազմներին մասնակցած մեր տղաների սոցիալ-կրթական հարցերով։ Ծրագրի շրջանակում այս անգամ հավաքագրվել էր 4․919․726 դրամ, որի մի մասն ուղղվեց հիմնադրամի թվով 60 շահառուներին՝ առողջապահական ապահովագրության նպատակով։
Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է․ «4090» բարեգործական հիմնադրամը միշտ ներկայացնում է այնպիսի ծրագրեր, որոնց ուղիղ ազդեցությունը տղաների կյանքի որակի բարելավման վրա միանգամից է նկատվում։ Հիմնադրամի հետ համատեղ արդեն իրականացրել ենք սոցիալական ու կրթական ուղղվածության մի քանի ծրագիր, այս նոր համագործակցությունն ունի հիմնականում առողջապահական բնույթ։ Բացի հիմնադրամին փոխանցվող գումարից, այս անգամ թվով 60 շահառուներ կստանան ուղիղ աջակցություն «Մի դրամի ուժից» և իրականացնելով վճարումներ IDBank-ի և Իդրամի հարթակներով՝ կմասնակցեն մեր ծրագրի հետագա շահառու հիմնադրամների համար գումարների հավաքագրմանը»։
Համագործակցության ամփոփիչ միջոցառման մանրամասները՝ տեսանյութում։
«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար ընդամենը Ձեր բոլոր վճարումները կատարեք Idram&IDBank հավելվածով, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի և IDBank-ի տերմինալներով, և Ձեր յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան