Աննա Հակոբյանը պատասխանել է Ռուբեն Հախվերդյանին
Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար մեծ արժեք ունեն, եւ, հետեւաբար, այդ երգերը ստեղծողը՝ մեծ հեղինակություն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ կիսվելով երգահան, երգիչ Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցով։
«Շատ կցանկանայի, որ հատկապես նա ուղիղ ինձնից լսի, թե ինչ է նշանակում «կրթվելը նորաձեւ է»։
Արտիստը, երգահանը, իհարկե, պետք է խոսի ժողովրդի անունից, ներկայացնի նրան։
Այլ կերպ չի էլ լինում։
Բայց Կրթվելը նորաձեւ է շարժման նպատակներից մեկն էլ այն է, որ մենք դադարենք գնահատել մի բան, որի մասին մասին բավարար չափով տեղեկատվություն, գիտելիք եւ պատկերացում չունենք։
Մոլորություն է վստահ լինելը, թե ով գիտի՝ ինչ ասել է կրթություն, գիտի նաեւ՝ ինչի մասին է Կրթվելը նորաձեւ է շարժումը։
Ի դեպ՝ 8000 մարդ Երեւանում եւ մարզերում արդեն լսել է Կրթվելը նորաձեւ է շարժման բանախոսությունները։ Կարծում եմ՝ առավել եւս, մտավորականները պետք է շտապեն լուսանցքում չմնալ եւ միանալ այս շատ կարեւոր խոսակցությանը»։




















Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)