Եթե Իրանին hակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոhի Մերձավոր Արևելքում բոլոր ամերիկյան բազաները. ՊՆ ղեկավար
Եթե Իրանին հակամարտություն պարտադրվի, Թեհրանն առանց հաշվի առնելու կգրոհի այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները. նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար Ամիր Նասիրզադեն լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես նշում է snn.ir կայքը, պաշտոնյան, անդրադառնալով ամերիկյան կողմի որոշ պաշտոնյաների սպառնալիքներին, ասել է. «Եթե համաձայնության գալը չհաջողվի, հակառակ կողմը զգուշացրել է, որ դա կհանգեցնի հակամարտության և արյունահեղության: Ես՝ Իրանի ազգի և զինված ուժերի անունից, ասում եմ.«Եթե Աստված կամենա, բանակցությունները կհասնեն ավարտի, և դա չի հանգեցնի հակամարտության, բայց եթե հակամարտությունը մեզ պարտադրվի, հակառակ կողմի զոհերը անպայման ավելի շատ կլինեն, քան մերը: Այդ դեպքում Ամերիկան պետք է լքի տարածաշրջանը, քանի որ նրա բոլոր բազաները մեր հասանելիության սահմաններում են։ Առանց հաշվի առնելու, մենք կգրոհենք այլ երկրներում գտնվող բոլոր ամերիկյան բազաները», - ասել է նա:
Պաշտոնյան հիշեցրել է, որ Իրանը մեծ հաջողություններ է ունեցել պաշտպանության հարցերում։
«Մեր վերջին հաջողությունը երկու տոննա կշռող մարտագլխիկով հրթիռի փորձարկումն էր, որը բարեհաջող իրականացվեց անցյալ շաբաթ»։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան