Վեհափառը հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին հորդորել է համախմբվել Հայոց Եկեղեցու շուրջ
Հունիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հունիս ամսից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած երիտասարդներին։ Այս մասին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռում կազմակերպված դասընթացների նպատակն է զորացնել երիտասարդների հայոց լեզվի և պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հաղորդ դառնալու հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին։ Հայորդիների համար կազմակերպվում են նաև մշակութային ծրագրեր և ուխտագնացություններ դեպի տարբեր սրբավայրեր։
Ծրագիրը համակարգում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ծրագրին կազմակերպչական հարցերում իրենց օգտակարություն են բերում նաև Ղազարավանի միանձնուհիները։
Զրույցի ընթացքում, իր հայրական օրհնությունը բերելով սփյուռքահայ երիտասարդներին, Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Սուրբ Էջմիածնում վերջիններիս համախմբման առիթով, հետաքրքրվեց նրանց առօրյայով և ուսումնառության ընթացքով։ Վեհափառ Հայրապետը մասնավորապես ընդգծեց դասընթացների կարևորությունն ու օգտակարությունը գիտելիքների հարստացման, ազգային ոգու, առ հայրենին ու ազգայինը սիրո առավել ամրապնդման առումով։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին համախումբ լինել Հայոց Եկեղեցու շուրջ, ջանասիրությամբ շարունակել ուսումը և ձեռք բերած գիտելիքներով հարստացած, իբրև ազգի արժանավոր զավակներ, իրենց ներդրումն ունենալ հայրենիքի ու իրենց աշխարհասփյուռք համայնքների առավել զորացման գործում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան