Ունենք պատգամավորի զավակ, որը դպրոցն ավարտելուց հետո դասարանից միայն ինքն է զորակոչվելու, սա անարդար չէ՞ զորակոչվողի նկատմամբ. Հայկ Սարգսյան
Նիկոլ Փաշինյանի հետ ձեր նախագիծը քննարկվե՞լ է, հավանության արժանացե՞լ է, թե՝ ոչ։ Այս մասին մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում «Բանակից գումարի դիմաց ծառայությունից ազատման» անունը ստացած նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական Հայկ Սարգսյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ի պատասխան Սարգսյանն ասաց, որ նախագիծը վարչապետին ներկայացրել է 2024 թվականի հունվարին։
«Վարչապետի հետ քննարկումները եղել են բազմաթիվ և նաև 2024 թվականի տարեվերջին՝ նոյեմբերին, 11 ամիս քննարկումներից հետո, վարչապետը իր մոտ անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են պաշտպանության նախարարության ղեկավար կազմը և մյուս իրավապահ մարմինների ղեկավարները: Քննարկման արդյունքում որոշում է կայացվել ձևավորել միջգերատեսչական հանձնաժողով և վարչապետի հանձնարարականն է եղել, որ հանձնաժողովը պետք է աշխատի և ամեն ամիս զեկուցի վարչապետին արդյունքների մասին և կոնսենսուսի գալու դեպքում միայն նախագիծը շրջանառվի։
Մենք պաշտպանության նախարարի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովով աշխատել ենք շուրջ վեց ամիս և եկել ենք կոնսենսուսի: Պաշտպանության նախարարը ներկայացրել է կառավարության ղեկավարին, որից հետո կառավարության հետ համաձայնեցված նախագիծը դրել եմ շրջանառության մեջ: Իհարկե, շրջանառության մեջ դնելուց հետո պաշտպանության նախարարությունը մի քանի այլ փոփոխություններ է առաջարկել, որոնք ես ընդունել եմ: Կառավարության բոլոր առաջարկներն այս պահին ներառված են փաթեթում: Առաջինից երկրորդ ընթերցում էլի քննարկելու ենք և ավելի լավարկելու նախագիծը»,- պատասխանեց պատգամավորը։
Մանուկյանն ասաց, որ իր մյուս հարցը բարոյական կողմից է հնչեցնելու: «Ես ունեմ երկու որդի: Ճկռալով մի հատ 24 միլիոն տվեցի, մի տղուս ծառայությունից ազատեցի, էն մյուս տղուս համար էդ 24 միլիոնը չեմ կարողանալու տալ: Ընտանիքի մեջ երկու որդիների ծնողի նկատմամբ վերաբերմունքը և երկու որդիների միջև հարաբերությունը պատկերացնո՞ւմ եք: Ասենք, ուսումնական զորամասում կա երեք ծառայող, մեկի պապան տվել է 24 միլիոն մի ամիս է ծառայում, մեկի պապան տվել է 20 միլիոն, 18 միլիոն չորս ամիս է ծառայում, այն մեկի պապան չի կարողացել տա ու 24 ամիս պետք է ծառայի: Դուք պատկերացնո՞ւմ եք զորամասում այդ երեք զինվորի փոխհարաբերությունը»,- հարցրեց նա:
Սարգսյանը նշեց, որ շատ անարդար իրավիճակ ունենք այսօր ՀՀ-ում և օրենքը գալիս է շտկելու այն անարդար վիճակը, որն առկա է ՀՀ-ում: «Մենք ունենք Ազգային ժողովում պատգամավորներ, որոնց զավակներն այսօր դպրոցում սովորում են վերջին դասարանում և պետք է այս զորակոչին կամ ձմեռային զորակոչին զորակոչվեն պարտադիր զինվորական ծառայության։ Ունենք պատգամավորի զավակ, ով իրենց դասարանում միակ ՀՀ քաղաքացի տղան է։ Փաստացի դպրոցն ավարտելուց հետո միայն ինքն է զորակոչվելու ծառայության, մնացած իր դասընկերները չեն զորակոչվելու։ Սա անարդա՞ր է, թե անարդար չէ զորակոչվողի նկատմամբ։
Եվ ունենք ևս մեկ գործընկեր, ում դասարանում միայն իր որդին է զորակոչվելու և ևս մեկը, իսկ մնացած 12 տղաները կամ Հայաստանի քաղաքացի չեն կամ արդեն իրենց հարցերն ուրիշ ճանապարհով լուծել են։ Խնդիրն ինչի մասին է, որ մենք պետք է այնպես անենք, որպեսզի նվազագույնի հասցնենք կոռուպցիոներների գործունեությունը և նաև տանք խրախուսական կետ, որպեսզի մեր այս քաղաքացիները փակելու դեպքում ոչ թե արտագաղթի ճանապարհը բռնեն, այլ գան ծառայեն մեր ԶՈւ-երում»,- նշեց նա:




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան