Իրանում հայտարարեն են, որ 95 մարդ է վիրավորվել Իսրայելի հարվածների պատճառով
Իրանի 12 նահանգներում առնվազն 95 մարդ է վիրավորվել Իսրայելի գիշերային հարվածների հետևանքով, մեկ փրկարար զոհվել է: Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչ Մոջթաբա Խալիդին:
«Երկրի 12 նահանգներում շարունակվում են փրկարարական գործողությունները: Միջադեպի ժամանակ 95 հայրենակիցներ վիրավորվել են և տեղափոխվել բժշկական կենտրոններ, իսկ 26-ին օգնություն է ցուցաբերվել պատահարի վայրում: Ցավոք, մեր փրկարարներից մեկը զոհվել է Արևելյան Ադրբեջանի նահանգում իրականացված գործողության ընթացքում: Արտակարգ ծառայությունների ևս մեկ աշխատակից վիրավորվել է Քասր-ե Շիրինի շրջանում և այժմ բուժում է ստանում», - մեջբերում է նրա խոսքը Tasnim գործակալությունը:
Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են նաև Իրանի բարձրաստիճան հրամանատարներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ Ըստ տարբեր հրապարակումների՝ կան նաև զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, որոնց հստակ թիվը չի նշվում։




















Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
«ՀայաՔվեն» Արցախի էջը փակված չի համարում. Արեգ Սավգուլյան