Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն Մանվելյան
Հասարակություն

Ucom-ը գործարկում է 5G ցանցը Երևանում՝ ապահովելով ամենալայն 5G ծածկույթը Հայաստանում

Ucom-ը հպարտ է հայտարարել Երևանում 5G ցանցի գործարկման մասին, ինչը կարևոր քայլ է ընկերության թվային փոխակերպման ճանապարհին։ Այս ընդլայնման շնորհիվ Ucom-ը դարձավ ամենալայն 5G ծածկույթ ունեցող հեռահաղորդակցության օպերատորը Հայաստանում։ Ucom-ի 5G ծածկույթն այս պահին գործում է Երևանում և 35 քաղաքներում, 19 բնակավայրերում, ինչպես նաև Մայլեռ Մաունթին Ռեզորթում, Երևան-Դիլիջան ճանապարհի երկայնքով, Բագրատաշեն, Բավրա և Ագարակ սահմանային անցակետերում։ 

Ucom-ի 5G ցանցը նախագծվել և կառուցվում է Nokia-ի հետ համագործակցությամբ՝ օգտագործելով վերջինիս առաջադեմ տեխնոլոգիաները՝ ապահովելու աննախադեպ արագություն։  

Այս գործարկումը բաժանորդներին կտրամադրի ավելի արագ ինտերնետ կապ՝ անհատների և կազմակերպությունների աճող կարիքները բավարարելու համար։ Այս ենթակառուցվածքը նոր հնարավորություններ է ստեղծում որակյալ վիդեոզանգերի, իրական ժամանակում տվյալների փոխանակման և նոր սերնդի խելացի տեխնոլոգիաների օգտագործման համար։ 

Երևանում և մարզային քաղաքներում 5G ցանցի գործարկման արդյունքում Հայաստանի բնակչության շուրջ 65 տոկոսը հնարավորություն կունենա վայելելու այդ վերափոխված տեխնոլոգիայով տրամադրվող արագ շարժական ինտերնետ կապը։ 

«5G ցանցի գործարկումը ռազմավարական ներդրում է մեր երկրի ապագայի համար։ Բացի ավելի արագ ինտերնետ տրամադրելուց, այս ցանցը հիմք է դառնում Հայաստանի երկարաժամկետ զարգացման համար․ ապահով կապի շնորհիվ մարզային համայնքները հզորացնելուց մինչև արդյունաբերական նորարարությունների և խելացի ենթակառուցվածքների հնարավորություններ ստեղծելով։ Ucom-ում մենք դիտարկում ենք տեխնոլոգիաները որպես ազգային առաջընթացի հիմք, և այս ձեռքբերումը մեզ մոտեցնում է ավելի ուժեղ, մրցունակ և որակյալ կապ ունեցող Հայաստան ստեղծելուն։ Շնորհակալ ենք Nokia-ի մեր գործընկերներին իրենց փորձագիտական աջակցության և տեսլականը կիսելու համար, ինչի շնորհիվ մենք կարող ենք Հայաստանում միջազգային մակարդակի կապ տրամադրել։ Օգտվելով այս հնարավորությունից, ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել Ucom-ի ամբողջ անձնակազմին՝ մեր ռազմավարությանը հավատալու, ամենօրյա աշխատանքի և մեր բաժանորդներին նվիրվածության համար, ինչի շնորհիվ մեր խոստումը կյանքի է կոչում», - ասել է Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«5G ցանցի գործարկումը Երևանում վկայությունն է մեր նվիրվածության՝ նորարարությունների ներդրմանը և ամբողջ Հայաստանում բաժանորդներին աննախադեպ թվային փորձառություն տրամադրելուն։ Մեր ընդլայնված ցանցը այժմ ընդգրկում է Հայաստանի 35 քաղաք և մայրաքաղաքը, և մենք հպարտ ենք լինելու երկրի առաջատարը՝ ամենալայն 5G ենթակառուցվածքով։ Այս ձեռքբերումը արտացոլում է մեր նվիրվածությունը՝ համայնքների զարգացմանը և հնարավորինս որակյալ ծառայությունների մատուցմանը», - նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Նոր 5G ցանցը, որի մաս է կազմում Nokia-ի վերջին AirScale ռադիո մուտքի սարքավորումը, 5G Core և IMS Voice Core-ը, ինչպես նաև IP երթուղավորման լուծումները, հասանելի է Ucom-ի կանխավճարային և հետվճարային  շարժական հեռախոսակապի բոլոր բաժանորդների համար (բացառությամբ միայն շարժական ինտերնետի սակագնային պլանների), որոնք օգտագործում են 5G-ի հետ համատեղելի սմարթֆոն (բոլոր iOS, և մի շարք Android, մանրամասները՝ Ucom կայքում): 

«5G ծածկույթի այս հաջողված ընդլայնումը Nokia-ի և Ucom-ի շարունակվող գործընկերության նորագույն հիշարժան քայլն է: Հիմնվելով մեր մեծ փորձի և ոլորտում առաջատար տեխնոլոգիաների վրա, մենք կառուցել ենք հզոր, գերարագ արձագանքող և արդյունավետ 5G ցանց, որն օգնում է Ucom-ին ապահովել բացառիկ փորձառություն իր բաժանորդների համար: Այն կաջակցի բիզնեսներին իրենց թվայնացման ճանապարհին և անհատներին գերարագ կապ կտրամադրի: Մենք ակնկալում ենք հետագայում էլ ավելի ընդլայնել մեր համագործակցությունը Ucom-ի հետ», - ասել է Nokia-ի ավագ փոխնախագահ և Եվրոպայի բջջային ցանցերի ուղղության ղեկավար Ռոլֆ Վերները։ 

5G ցանցի գործարկման առիթով ընկերությունը հունիսի 12-ին Երևանի Season’s Park-ում  կազմակերպել էր նոր սերնդի մեծ ֆեսթ՝ 5000 այցելուի մասնակցությամբ։ Միջոցառումը սկսվեց Ucom-ի և Nokia-ի ղեկավարների պաշտոնական ողջույնի խոսքերով, որին հաջորդեցին 12 Project-ի, Leah-ի, Parg-ի և Ներսես Ավետիսյանի ելույթները։ Միջոցառման աստղը Brunette-ն էր, ով ներկայացրեց իր նոր «Try» երգը: 

Նշենք, որ Ucom-ի ցանցերի արդիականացումն ու ընդլայնումը շարունակվում է։ Նոր արդյունքների մասին ընկերությունը պարբերաբար տեղեկացնում է հանրությանը։ Ֆիքսված և շարժական կապին հասանելիություն ունեցող քաղաքների ցանկի, ինչպես նաև 5G ցանցի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել ընկերության պաշտոնական կայքում։