Առաքելությունը՝ փրկել կյանքեր. նշվել է Արյան դոնորի համաշխարհային օրը
Ամեն տարի հունիսի 14-ին աշխարհում նշվում է Արյան դոնորի համաշխարհային օրը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշելու և գնահատանքի խոսք ասելու այն մարդկանց, ովքեր ինքնակամ հրաժարվում են սեփական արյունից` հանուն այլ մարդկանց ապրելու իրավունքի: Մեկ դոնորի արյունը կարող է փրկել մինչև երեք մարդու կյանք:
Այդ օրը մարդաշատ է լինում «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնում:
Դոնորությունը՝ որպես կենսակերպ
Արյան դոնոր լինելը գիտակցված որոշում է և կենսակերպ: Օրվա հերոսները նշում էին՝ հանձնած արյունն իրենց չի վնասում, բայց փրկում է երեխաների, կյանքի ծանր վիճակում հայտնված մարդկանց:
Նրանցից շատերին Կենտրոնի աշխատակիցները գիտեին անուններով. ի վերջո, հանդիպում են երեք ամիսը մեկ կարևոր առաքելությամբ՝ հանձնել արյուն, փրկել կյանքեր:
Արյուն են հանձնում ժպիտով, միանում Կենտրոնում կազմակերպված միջոցառմանը և հեռանում՝ նորից վերադառնալու լուռ խոստումով:
Սա ոչ միայն դոնորներին գնահատանքի խոսք ասելու, այլ պրակտիկ հարցեր լուծելու հնարավորություն է
«Մեր կենտրոնն ամեն օր հանդիպում է այնպիսի իրավիճակների, երբ ճիշտ ժամանակին ստացված արյունը կարող է որոշել մարդու ճակատագիրը: Արյան դոնորության համաշխարհային օրը հիանալի առիթ է հիշեցնելու մեր հասարակությանը, որ յուրաքանչյուր առողջ մարդ կարող է դառնալ դոնոր՝ համալրելով արյան պաշարները և փրկելով կյանքեր: Մենք երախտապարտ ենք մեր կանոնավոր դոնորներին, ովքեր իրենց պատասխանատու մոտեցմամբ մեզ հնարավորություն են տալիս ապահովել բնականոն աշխատանքը: Շնորհակալ ենք նաև մեր գործընկերներին․ առանց նրանց անհնար էր այս տարի կազմակերպել Արյան դոնորի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը»,- ասում է «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը:
Հաջողելու համար կարևոր է բիզնեսի ու հանրային հատվածի միավորումը
Այս տարի միջոցառումն անց է կացվել Կոնվերս Բանկի աջակցությամբ: Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Անդրանիկ Գրիգորյանի խոսքով՝ բիզնեսը պետք է ակտիվ դեր ունենա սոցիալական նախաձեռնությունների աջակցության հարցում, այդ թվում՝ կանգնած լինելով կյանքի դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կողքին:
Նա ասում է. «Որպես բիզնեսի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ մեր հաջողությունը չափվում է ոչ միայն ֆինանսական ցուցանիշներով, այլև մեր սոցիալական ներդրմամբ: Արյան դոնորությունը սիմվոլիկ նշանակություն ունի․ այն ցույց է տալիս, որ մարդկանց միջև համերաշխությունը և փոխադարձ օգնությունը կարող են հաղթահարել ցանկացած դժվարություն»:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...