Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ
Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը Սյունիքում «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլում
Հասարակություն

Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը կանցկացվի երրորդ անգամ

Կապանի միջազգային երաժշտական ​​ամենամյա փառատոնը հայտարարում է Կապան ֆեստ-2025-ի մեկնարկի մասին, որը տեղի կունենա հուլիսի 4-ից 15-ը Կապան քաղաքում: Փառատոնը երրորդ տարին անընդմեջ շարունակում է մշակութային վերածնունդը՝ միավորելով միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների և հայ հանդիսատեսին ներկայացնելով բազմազան երաժշտական ​​ժանրեր:

Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, 2016 թվականի Քենեդիի կենտրոնի պատվավոր դափնեկիր Մարթա Արգերիխի հայաստանյան մեկնարկային կատարումն է:

Նրան կմիանան համաշխարհային ճանաչում ունեցող արտիստներ, այդ թվում՝ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Թեոդոսիա Նտոկուն, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշներ: Առաջին անգամ փառատոնում էլեկտրոնային երաժշտությունը կներկայացվի համաշխարհային ճանաչում ունեցող բազմագործիքավորող Ֆիլիպ Յոհան Թիմմի ելույթով։ Մեկ այլ բացառիկ առանձնահատկություն է 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը, որն արդեն երկրորդ անգամ Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ Ֆլորիան Լեոնարդը Լոնդոնից։

Կապանի պետական արվեստի քոլեջի Երգեհոնի դահլիճում անցկացվող Կապան ֆեստի ծրագրում են ամենօրյա համերգներ և վարպետության դասեր՝ ավելի քան 50 երիտասարդ երաժիշտների համար, որոնք կժամանեն Հայաստանի տարբեր վայրերից, ինչպես նաև Դանիայից, Սլովակիայից, Պորտուգալիայից։ Վարպետության դասերին կմասնակցեն նաև Կապանում բնակվող ու երաժշտությամբ զբաղվող երիտասարդներ։

Փառատոնը շարունակում է սերտ համագործակցել առաջատար հայ և արտասահմանցի անվանի երաժիշտների հետ, որոնք իրենց մասնակցությամբ աջակցել են նախաձեռնությանը դրա ստեղծման օրվանից, այդ թվում՝ Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Ժյուլիեն Լիբերը, Անդրեյ Գրիդչուկը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, Ուրսուլա ֆոն Լերբեր-Էրբսլոհը, Էլլի Սուն, Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը և այլոք։

Այս տարի Կապան ֆեստը կրկին կհյուրընկալի Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և իր գեղարվեստական ​​ընտանիքում կընդունի հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին և Միքայել Ոսկանյանին։

Ըստ Կապան ֆեստի հիմնադիր, թավջութակահար Սևակ Ավանեսյանի՝

«Այն, ինչ սկսվել էր որպես խենթ երազանք և տեսլական՝ Հայաստան բերել երաժշտական ​​վերածնունդ, ընդամենը երեք տարվա ընթացքում դարձել է աշխարհում հայտնի ու առաջատար երաժշտական ​​փառատոներից մեկը։ Կապան ֆեստն ավելին է, քան պարզապես համերգաշար. այն մշակութային դիմադրողականության, գեղարվեստական ​​գերազանցության և համայնքային ոգու տոնակատարություն է»։

Կապան Ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Հայաստանում ԵՄ պատվիրակության, Հայաստանում Բելգիայի թագավորության, Շվեյցարիայի ու Արգենտինայի դեսպանատների, «Պիրաստրոյի», «Ամարասի արվեստի դաշինքի», Համազգայինի արևելյան շրջանի, Արսլանյան հիմնադրամի, Գյոթեի ինստիտուտի, MG Concerts-ի, Karas Wines-ի, Gurkha Cigar-ի, GG and Enterprise ընկերությունների, բարերարներ Թոմաս Վանգի և Ռեջինա Սըրի, ինչպես նաև փառատոնի բազմաթիվ այլ բարեկամների կողմից։