Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած, սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու․ Սուրեն Սարգսյան
Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու:
Գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․
«Իսրայելին աջակցելու հարցում Թրամփը իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած։
Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված Թրամփի ստրատեգիական սպասումը և մինչ այս պահը ներքաշումից խուսափելը։ Սա նրա նախագահության ամենից բարդ որոշումն է լինելու: Միանալով Իրանի դեմ պատերազմին՝ նա միանգամից կորցնում է իր «peacemaker» դիրքավորումը, ամբողջությամբ ստվերում է «America First» կարգախոսի բուն էությունը և ստանում է մի իրավիճակ, երբ «deal maker»-ի մոտ չի ստացվում գործարք կնքել ոչ միայն Ռուսաստանի և Ուկրաինայի, այլև Իրանի և Իսրայելի միջև։ Չմոռանանք, որ Թրամփը պնդում էր, որ իր նախագահության առաջին շրջանում նա որևէ պատերազմ չի սկսել՝ դառնալով այս տեսանկյունից ժամանակի բացառիկ ամերիկյան առաջնորդ: Նա կորցնում է հանրային աջակցությունը (ամերիկացիների շուրջ 60%-ը դեմ է ԱՄՆ-ի ներքաշվելուն), և վերջապես՝ Թրամփը պարզապես չի ցանկանում վտանգել այն ամերիկացի զինվորականների կյանքը, որոնք տեղակայված են Իրանի հրթիռների համար հասանելի ռազմաբազաներում։ Բնականաբար, Թրամփը չի գնա ցամաքային գործողության։ Վերջիվերջո փորձը ցույց է տալիս, որ 21-րդ դարում ամերիկյան ռազմական գործողությունները Մեծ Մերձավոր Արևելքում առանձնապես դրական արդյունք չեն տվել՝ ոչ ամերիկացիներին, ոչ էլ տեղի բնակչությանը։ Լինի դա Իրաքը, Սիրիան, թե նույնիսկ Աֆղանստանն ու Լիբիան։ Եվ սա Թրամփի հիմնական քննադատությունն է եղել նախկին վարչակազմերի վերաբերյալ:
Սակայն Թրամփը չի կարող նաև Իսրայելին չաջակցել։ Այս պարագայում կստացվի, որ ԱՄՆ-ն չի կանգնում իր դաշնակցի թիկունքում ամենաբարդ պահին։ Սա ևս բացասաբար կանդրադառնա Թրամփի ներքաղաքական իմիջի վրա՝ մանավանդ Եվանգելիստների և ուժեղ ու ազդեցիկ հրեական լոբբիստական շրջանակների և դոնորների շրջանում։ Իհարկե Թրամփը վերընտրվելու իրավունք չունի, սակայն նրան թիմակից իրավահաջորդ է հարկավոր հետագայում հետապնդումներից խուսափելու համար:
Միաժամանակ, ամերիկացիների 72%-ը կարծում է, որ Իրանը ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիք է։ Սա նույնպես կարևոր գործոն է։ Վերջիվերջո, առանց ամերիկյան ծանր ռմբակոծիչների՝ անհնար կլինի հարվածել Իրանի ամենապաշտպանված միջուկային ենթակառուցվածքներին։ Իսկ եթե Թրամփը դա չանի, ապա այս պատերազմը գլոբալ առումով անիմաստ կդառնա։
Եթե Թրամփը ունենար «ոսկե միջինը» ընտրելու հնարավորություն, նա, իհարկե, այդպես կվարվեր։ Սակայն ամերիկյան նույնիսկ մեկ ռմբակոծչի ուղիղ ներգրավվածությունը Իրանը համարելու է պատերազմ ԱՄՆ-ի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ երկարատև պատերազմը Թրամփին բացարձակ պետք չէ:
Սրանք Թրամփի մտահոգությունների չնչին մասանբաժինն են միայն և նա ընտրել է ռազմավարական սպասումը՝ փորձելով խուսափել ներքաշումից այնպես, ինչպես փորձում էր Ռուզվելտը 2-րդ և Ուիլսոնը 1-ին աշխարհամարտերի ժամանակ, երբ պատերազմները ԱՄՆ հողի վրա չէին»:




















Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել
Հայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան
ԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%
Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգ...
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
Մենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ Հայաստան
Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր
Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսում
Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»