Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Հասարակություն

Ձեռքում վեր պահելով «Կանոնագիրք Հայոց»-ը դուք մնում եք նույն անգետը. Տեր Ասողիկը՝ Փաշինյանին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

«Այսօր մտերիմներս որոշ լուրեր եւ տեսագրություններ ուղարկեցին ինձ ի գիտություն. վերստին ՀՀ վարչապետի եւ նրա կուսակիցների արտահայտություններն էին: Առհասարակ իմ արդեն իսկ հագեցած ու անբավարար ժամանակից չեմ մսխում լսելու կամ կարդալու նման դատարկաբանություններ ու զազրախոսություններ՝ համեմված հայհոյախոսություններով, որոնք, երբեք, չեն կարող ելնել Հայոց Եկեղեցու հարազատ զավակի բերանից, ավելին՝ երբեւէ ծագել ու տեղ ունենալ նրա մտքում ու հոգում:

Սակայն, քանի որ այդ ախտախոսություններն ու տգիտությունները միտված են թունավորելու եւ մոլորեցնելու շատ բարեմիտ եւ եկեղեցական կարգերից ու նվիրապետական կառավարչությունից, բնականորեն, անտեղյակ հայորդիներին՝ հարկ համարեցի այս մի քանի լուսաբանող տողերը գրելու ի շահ մեր բարեպաշտ հայորդիների եւ ի գիտություն ՀՀ «կուսական» վարչապետի ու յուր կուսակիցների:

Նախ՝ դուք՝ «կրթված», եւ այդպես էլ ճշմարիտ գիտությանն անհաս, անձերդ, որ այսօր զբաղեցնում եք պետական պաշտոններ ու պատգամավորական նստատեղեր՝ որեւէ էթիկական, բարոյական ու իրավական իրավունք չունեք մտնելու, առավել եւս խոսելու մի բնագավառից, որից անգամ գաղափար չունեք: Անգամ Ճեմարանն ավարտած եւ ամենօրյա կանոնավոր աստվածպաշտությամբ կերտված հոգեւոր անձերս մեզ իրավունք չենք վերապահում մտնելու կամ խոսելու եկեղեցական-կանոնական որոշ հարցերի ու խնդիրների վերաբերյալ, քանի որ դրանք քննվում եւ լուծում են գտնում տեւական ուսումնասիրությունների, քննարկումների եւ աղոթական մտասեւեռումների արդյունքում՝ համապատասխան ժողովական դասերով:

Ուստի խոսել՝ ձեռքում վեր պահելով «Կանոնագիրք Հայոց»-ը կամ «Համաբարբառ Կանոնագիրք Հայոց»-ը, կամ էլ անխոհեմաբար մեջբերելով որոշ կանոններ, դուք մնում եք նույն անգետները, ավելին՝ խղճուկ, ողորմելի վիճակի մեջ եք ձեզ գցում… Այո, քանի որ ձեզ սխալ են ուղղորդել, ձեզ թերի են ուսուցանում «ձեր հայրերն ու հովանավորյալները», որոնք ձեզ սնեցին, ձեզ անարգել հրապարակ բերեցին եւ այժմ ձեզ այսպես խաղացնում են, ճոճում են ընդդեմ Հայոց Եկեղեցու եւ համայն հայության հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ նկրտելով Սուրբ Եկեղեցին դարձնել ստորակարգված մի կուսակցություն:

Ի գիտություն ձեզ՝ պարոն Նիկոլ Փաշինյան եւ կուսակիցներիդ, տեղեկացնում եմ, որ ձեր ձեռքերում հայտնված գրքերն այսօր մաս են կազմում զանազան գիտական գրադարակների, որոնք թե հոգեւորականներս եւ թե գիտությամբ զբաղվող անձերը բացում են միայն գիտական ուսումնասիրությունների համար. եկեղեցականի եւ հավատացյալ անդամի ծառայությունն ու կյանքը կառուցվում ու կարգավորվում է բոլորովին այլ կերպ: Սուրբ Եկեղեցին՝ առաջնորդվելով Սուրբ Հոգով, կենդանի կանոնակարգյալ ավանդությամբ եւ Սուրբ Ավետարանի լայնախոհ ու արդար վարդապետությամբ ապրող հաստատություն է, որտեղ նվիրապետական, ծիսական, վարչական, կարգապահական, կենսակերպային կարգերն ու կանոնները հաստատվում ու սահմանվում են Հայրապետաց կողմից, ժողովական կառույցների որոշումներով: Հետեւաբար, ձեր բռնած գրքի (ի դեպ այն երկու հատորով է հրատարակվել՝ հատոր Ա. 1964 թ., հատոր Բ. 1971 թ.) կանոններին ԺԹ. (19-րդ) դարում (որպես Մայր Աթոռի Արխիվի տնօրեն, իմա՝ քաջատեղյակ մասնագետ եմ ասում) փոխարինել են Հայոց Եկեղեցու Սինոդի որոշումները, 1924 թ. Գերագույն հոգեւոր խորհրդի, ապա՝ Ազգային-եկեղեցական, եպիսկոպոսական ժողովների որոշումները՝ վավերացված Ամենայն Հայոց Կաթողիկոսների ստորագրությամբ եւ կնիքով, ինչպես նաեւ՝ այդ եւ հետագա դարերում գահակալած որոշ Կաթողիկոսների սահմանած կանոններով ու տնօրինություններով (Տ. Տ. Ներսես Ե. Աշտարակեցի, Տ. Տ. Գեւորգ Դ. Կոստանդնուպոլսեցի, Տ. Տ. Մկրտիչ Ա. Խրիմյան, Տ. Տ. Գեւորգ Ե. Սուրենյանց եւ այլք):

Արդ, այն ինչ ձեզ թույլ եք տալիս փողոցում, Խորհրդարանում, Կառավարության շենքում կամ այլուր՝ անհեթեթություն է, Տիրոջ կողմից արդեն իսկ դատապարտված դատարկաբանություն է. «Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ բանի համար Դատաստանի օրը հաշիվ պիտի տան, որովհետեւ՝ քո խոսքերով պիտի արդարանաս եւ քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթ. ԺԲ. 36-37):

Ավելի լավ է, որ դուք գնաք եւ ջանաք խորամուխ լինել ավետարանական այս ծանր խոսքերի մեկնության մեջ՝ ըստ այդմ ապրելով ու գործելով, եթե, հարկավ, «Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր հետեւորդ» եք, «մարդ, ով խանդաղատանքով է վերաբերվում մեր հոգեւոր ժառանգության ամեն արժեքի, ամեն մասունքի, ամեն պատկերի ու քարի»: Մինչ այս պահը, ցավով ենք արձանագրում, որ դուք ինքնադրսեւորվել եք որպես սուտ հետեւորդներ, «սուտ առաքյալներ, նենգավոր մշակներ», որոնք «սնոտի խոսքերով» խաբում ու մոլորեցնում են հասարակությանը՝ ավազակաբար հարձակվելով Սուրբ Եկեղեցու եւ ողջ հոգեւոր դասի վրա: Հակաօրինական ձեր այդ բոլոր խոսքերն ու գործողությունները միմիայն անարգանք են, որոնք ենթակա են աստվածային արդարադատությանը. «Սնոտի խոսքերով թող ոչ ոք ձեզ չխաբի, որովհետեւ դրա համար է, որ գալիս է Աստծո բարկությունն անհնազանդ մարդկանց վրա» (Եփես. Ե. 6): Երանի՜ լինեիք իրավ քրիստոնյաներ եւ ճշմարտապես իմանայիք եւ հասկանայիք այս ահեղ խոսքը…

Պարոն Փաշինյան եւ դուք՝ նրա կուսակիցներդ, կանգ առեք եւ գնացեք զբաղվեցեք ձեր բուն աշխատանքներով, որին կոչված եք ձեզ տրված ժամանակով: Եվ թող բնավ ձեր սիրտն ու հոգին եւ միտքը չմթագնվի այն անսասանելի իրողությամբ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հենց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդն է, ով տարիներ շարունակ իմաստուն եւ բծախնդիր առաջնորդում է Հայոց Եկեղեցին՝ անեղծ պահպանելով մեր սուրբ եւ ուղղափառ հավատքն ու վարդապետությունը, կարգավորյալ պահելով եկեղեցական նվիրապետությունն ու ներքին կառույցը, կառուցելով ու շենացնելով հայ հոգեւոր կյանքը եւ եկեղեցական անդաստանը, բարձր պահելով Հայոց Եկեղեցու հեղինակությունը միջեկեղեցական, միջկրոնական եւ միջազգային ասպարեզներում, վերջապես՝ միշտ պահելով ու պաշտպանելով ազգային եւ պետական բարձրագույն շահերը՝ որպես առհավատչյա մեր ազգի եւ պետության լինելիության:

Բավական է ձեր տասնյակ տարիների ՍՈՒՏԸ, որով հեղեղել եք հայ Մամուլը եւ խեղել հասարակությունը՝ պարսավելով Հայոց Հայրապետին եւ Նրա եկեղեցական հարազատներին. մենք՝ ուխտապահ եւ արժանապատիվ հոգեւորականներս, գիտենք ով է մեր Հովվապետը, ովքեր են Նրա եկեղեցական հարազատները: Մենք քաջ գիտենք նրանց՝ իրենց ողջ օրհնյալ կյանքով եւ մեծ ու փառապսակ գործերով ի պայծառություն Հայոց Եկեղեցու եւ ի նպաստ ազգի ու Հայրենիքի: Եվ մենք այդ ամենի մասին գոհությամբ վկայում ենք, եւ այդ ամենն ի տես է ամենքին:

Որպես հոգեւորական իմ սիրալիր հորդորն է ձեզ՝ ուղեկորույս անձերիդ, կանգ առեք, եւ ապաշխարեցեք, հանեցեք քաղաքական ձեր կեղծ պատմուճանը եւ նայեցեք ձեր հոգիներին:

Հիշեցեք, որ մի օր՝ այլեւս ոչ որպես պաշտոնյաներ, «պատառոտված» այդ պատմուճանով հայտնվելու եք դրսում՝ փողոցում: Մի զրկեք ձեզ աստվածային օրհնությունից այժմ եւ հավիտյանս»,– գրել է նա։