Փորձ է արվում եկեղեցին ներկայացնել հակապետական կառույց՝ օգտագործելով բոլշևիկյան քարոզչամեքենայի հայտնի տարրեր. Արտակ Ապիտոնյան
Մեր ազգային դիմադրողականության պարիսպը խորտակվել է, կորցրել ենք վերահսկողությունն Արցախի նկատմամբ, 150 հազար մեր հայրենակիցներ բռնի տեղահանվել են և հիմա արշավ է գնում հայ գիտակցության միջնաբերդի՝ Առաքելական եկեղեցու դեմ: Այս մասին «Հայ Առաքելական եկեղեցի, պետականաշինություն և արտաքին քաղաքականություն» թեմայով քննարկման ընթացքում ասել է արտակարգ և լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը։
«Դրա համար օգտագործում են բազմազան տեխնոլոգիաներ, իսկ օգտագործվող բառապաշարն էլ անվայելուչ է»,- ընդգծեց Ապիտոնյանը:
Նրա խոսքով՝ փորձ է արվում եկեղեցին ներկայացնել հակապետական կառույց. «Ընդ որում, օգտագործվում են բոլշևիկյան քարոզչամեքենայի հայտնի տարրեր՝ խեղաթյուրված հղումներ կատարելով պատմական այս կամ այն իրադարձություններին։ Մոռացության են մատնվում պատմական տասնյակ փաստեր, երբ եկեղեցին պետականության բացակայության պայմաններում ոչ միայն ազգահավաք դեր էր կատարում, այլև նախաձեռնում էր պետականության վերականգնմանն ուղղված շարժումներ»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...