Այդ ձայնագրությունները սարքած են, ծիծաղելի է. «Սրբազան պայքարի» երիտասարդները քննչականի բակում են
Առավոտյան ժամը 7-ից սկսած Բագրատ Սրբազանի կեցավայրը, «Սրբազան պայքարի» տարբեր աջակիցների կեցավայրերը, տները խուզարկությունների են ենթարկվել, թե ինչի համար, թե ինչ հիմքերով, ոչ ոք չգիտի։ Այս մասին, այսօր՝ հունիսի 25–ին, ՔԿ–ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Սրբազան պայքարի» աջակիցներից մեկը։
Հարցին՝ լսե՞լ է ՔԿ–ի տարածած ձայնագրությունները, ակտիվիստը դրական պատասխան տվեց. «Այո, լսել եմ, չեմ ցանկանա այս պահին ես մեկնաբանել, քանի որ գիտենք, թե ինչ մակարդակի է հասել հիմիկվա գիտությունը, տեխնոլոգիաները և ինչ հնարավորություններ կան առհասարակ։ Չեմ կարծում, որ պետք է դրան տալ մեծ նշանակություն։ Իհարկե, սարքած է, նման բաներ չի կարող լինել, մենք գործ ունենք Հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հետ։ Ինչպե՞ս կարելի է հավատալ նման խեղաթյուրանքներին։
Շատ ծիծաղելի են իրենց պնդումները։ Էս պայքարը հիմնված է ազգային արժեքների, մաքրության վրա, և նման խոսակցությունները չեմ էլ ուզում մեկնաբանել։
Կոչս հետեւյալն է. ամբողջ սրբազան պայքարի երիտասարդների անունից ուզում եմ դիմել Հայաստանի հանրությանը, ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, որոնք չեն կորցրել լավ ապագա ունենալու և արժանապատիվ ապրելու ցանկությունը, բոլոր այն մարդկանց, որոնք անհանդուրժողականություն են ցուցաբերում այս գործողությունների նկատմամբ, բոլորիդ հրավիրում եմ Մազմանյան 5 հասցեում գտնվող Քննչական կոմիտեի առաջ մեր աջակցությունը հայտնելու «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանին և մնացած աջակիցներին, որոնք ապօրինաբար պահվում են այստեղ։
Վստահ եմ, որ եթե մենք դիմադրություն չցուցաբերենք, սա կարող է շատ վատ հետևանքներ ունենան, ընդհուպ մինչև կալանավորում»,– ընդգծեց «Սրբազան պայքարի» աջակիցը։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...