Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները
Հասարակություն

ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը՝ «Ծնվել եմ Արցախում» ծրագրի գործընկեր

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը ստանձնել է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի մասնակիցներից հինգ պատանի երաժիշտների մեկամյա մասնագիտական դասընթացների հովանավորությունը։ Այն սահմանված է ԴԻԱԼՈԳ կազմակերպության և «Արվեստ23» կազմակերպության միջև կնքված համաձայնագրով։   

ԴԻԱԼՈԳ կազմակերպության կրթաթոշակառուները Արցախից տեղահանված հետևյալ երիտասարդ երաժիշտներն են` Արսեն Սաֆարյանը (18 տարեկան, շեփոր), Էդվարդ Սարգսյանը (18 տարեկան, դաշնամուր), Ալեքսանդրա Հայրապետյանը (18 տարեկան, ջութակ), Ռոման Ավանեսյանը (15 տարեկան, կլարնետ) և Վլադիմիր Գալստյանը (15 տարեկան, դաշնամուր)։

«Արցախի մշակութային ավանդույթների և ժառանգության  պահպանմանն ուղղված մեր նախագծերում  «Ծնվել եմ Արցախում» ծրագրի հետ գործընկերությունն իր ուրույն տեղն ունի։ Այն ուղղված է ծրագրի մասնակից տաղանդավոր երիտասարդների մասնագիտական առաջընթացին և մշակութային միջազգային ասպարեզում նրանց համար արժանի տեղ ապահովելուն։ Ապագայում յուրաքանչյուր անգամ արցախցի կայացած երաժիշտների բեմ բարձրանալու առիթով աշխարհի  հեղինակավոր լսարաններում նրանց ծննդավայրի հիշատակումը միջազգայնորեն կենդանի է պահելու Արցախը։

Իհարկե, արցախցի երիտասարդ երաժիշտներին արժանի բարձունքների հասցնելու գործում մեծ նշանակություն ունի այս ծրագրի նախաձեռնողների և վարողների մասնագիտական կարողությունը և միջազգային լայն հաղորդակցությունը։ Մենք մեծ վստահութուն և հավատ ունենք ծրագրի թիմի և մեր հովանավորած սաների տաղանդի և աշխատասիրության նկատմամբ։ Կարևոր է նաև այն, որ ծրագրի մասնակից երաժիշտները ընտրվել են հավասար հիմունքներով անցկացվող մրցույթով՝ հեղինակավոր ժյուրիի կողմից» - նշում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։    

Այս համագործակցությունը ևս մեկ վկայություն է այն մասին, որ միայն համախմբված ջանքերով հնարավոր է ստեղծել իրական ազդեցություն, որի շնորհիվ Արցախի պատանի երաժիշտները հնարավորություն ունեն շարունակելու իրենց կրթությունը և հետամուտ լինել իրենց մասնագիտական երազանքներին: ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությունն ամրապնդում է այն համոզմունքը, որ կրթությունը՝ որպես հզոր արժեք, կարող է վերածնել հույսը և ձևավորել ապագան։

«Այս աջակցությունն առանձնակի կարևոր է մեր ծրագրի ընթացքի և մասնակից երեխաների ապագայի տեսանկյունից: Այն մեզ ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Սփյուռքը կարող է և պետք է լինի այսպիսի նախաձեռնությունների ակտիվ մասնակիցը։ Ամեն ձեռքը, ամեն ներդրումը ձևավորում է այն ճանապարհը, որով Արցախի պատանիները վերադառնում են իրենց երազանքներին» — ասում է Աննա Տեր-Հովակիմյանը, «Արվեստ23» կազմակերպության նախագահը։

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագիրը մեծ հնարավորություն է Արցախից տեղահանված երիտասարդների համար՝ վերականգնելու իրենց երազանքները և վերաիմաստավորելու իրենց ապագան երաժշտության և կրթության ուժի միջոցով: Ծրագիրը, խթանելով իր մասնակից-երաժիշտների մուտքը միջազգային ասպարեզ, նպատակ ունի նրանց կենսագրություններում «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը դարձնել ամենակարդացվողը աշխարհում՝ այդպիսով հանրահռչակելով Արցախի մշակութային ժառանգությունն աշխարհի ամենաբարձր բեմերում։

--

«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի նպատակն է պահպանել և զարգացնել Արցախում ծնված, այսօր Հայաստանում ապրող տաղանդավոր պատանի երաժիշտների մշակութային ժառանգությունը։ Ծրագրի գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, UNICEF-ի ազգային դեսպան Սերգեյ Սմբատյանինն է։ Ծրագրի շրջանակում ընտրված 23 պատանի երաժիշտներ 5 տարի շարունակ ստանալու են խորացված մասնագիտական կրթություն և հնարավորություններ՝ ելույթ ունենալու աշխարհի տարբեր բեմերում հնչեցնելով՝ «Ծնվել եմ Արցախում» արտահայտությունը։

Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի և անհատ բարերարներ՝ Յուրի Նավոյանի, Կարո Սարգսյանի և Հայկ Եգանյանի աջակցությամբ։