Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին, ամբողջ էլիտային դասել սևերի շարքը․ գործարարները հայտնվեցին սևերի դաշտում․ Սամվել Կարապետյան
Ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին, ամբողջ էլիտային դասել սևերի շարքը․ գործարարները հայտնվեցին սևերի դաշտում։ Այս մասին ասված է Սամվել Կարապետյանի տարածած հայտարարության մեջ։
«Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին
Երկիրը բաժանել սևերի և սպիտակների։ Հերոսներին, գեներալներին, գիտնականներին, ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը։ Ոմանց սարքեցին կաշառակերներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։
Դաժան ռեպրեսիվ մեքենան դարձել է ամենապահանջված միջոցը և սասանում է մեր երկրի ներքին ամրությունը: Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ՝ ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։
Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին՝ ստիպված լինելով լքել կամ չվերադառնալ իրենց Հայրենիք: Շատերին անձամբ եմ ճանաչում, և նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել:
Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ՝ մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը և անում իր գործը. սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը:
Պայքարելու ենք»,-ասված է հայտարարության մեջ։




















Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...