Երկրի վրա սկսվել է G1 դասի թույլ մագնիսական փոթորիկ
Հունիսի 27-ի առավոտյան սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ։ Այս մասին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի մասնագետ Միխայիլ Լեուսը։
Նա հիշեցրել է, որ Երկիրը հայտնվել է տաք և խիտ արեգակնային քամու հոսքի մեջ, որը խաթարումներ է առաջացրել մագնիսոլորտում։
Նրա խոսքով՝ փոթորիկը պատկանում է G1 դասին և դեռևս չի հասել միջին մակարդակի։ Ակտիվության ինդեքսը կազմում է 1,33 միավոր։ Փոթորիկը, կանխատեսումների համաձայն, կտևի ևս մի քանի ժամ և կսկսի թուլանալ կեսօրին։
«Գեոմագնիսական իրավիճակը պետք է կարգավորվի շաբաթ օրը։ Առաջիկա 2-3 օրերի կանխատեսումը մնում է բարենպաստ»,-եզրափակել է օդերևութաբանը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...