Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան
«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումՄեր երկրում մարդուն իր ազատ խոսքի համար «զոռով» տանում են կալանքի. Արամ ՎարդևանյանԻրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ին
Հասարակություն

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նրանց վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Աշոցքի բաժնի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել բազմաթիվ քաղաքացիներից՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ վերջիններիս հաշվառման գործընթացը կազմակերպելու համար:

Մասնավորապես՝  պարզվել է, որ Աշոցքի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը նույն բաժնի աշխատակցի հետ խմբի կազմում, ՀՀ-ում մշտական բնակության վայր չունեցող ավելի քան 20 քաղաքացիների ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգում գրանցելու և Աշոցք բնակավայրի տարբեր հասցեներում վերջիններիս հաշվառումն անխոչընդոտ ու արագ կազմակերպելու համար 2024 թվականի օգոստոսից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում նրանցից որպես կաշառք պահանջել ու ստացել են տարբեր չափի գումարներ: Ընդ որում՝ հաշվառման գործընթացը կազմակերպվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի պահանջների խախտմամբ՝ նշված քաղաքացիների՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տարբեր բնակավայրերում փաստացի չբնակվելու, սեփականատերերի և հաշվառման ենթակա քաղաքացիների միջև կապի ու համաձայնության բացակայության պայմաններում:

Կաշառք ստանալու համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության վերը նշված երկու պաշտոնատար անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը, պաշտոնավարման կասեցումն ու գրավը: Նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև պաշտոնատար անձանց կաշառք տված քաղաքացիներին:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: