«Եվրասիա» Հայաստանը ծաղիկներ է խոնարհել հուշահամալիրին՝ Հիշատակի և Վշտի օրվան արթիվ
Հունիսի 22-ը հավերժ ուղենշված է պատմության մեջ որպես 20-րդ դարի ամենաարհավիրքներով լի պատերազմի մեկնարկի օր։ Առավոտյան ժամը 4-ին՝ առանց պատերազմի հայտարարության, նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Այդպես սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը՝ միլիոնավոր կյանքեր խլած պայքարը, որն ավարտվեց հաղթանակով՝ ժողովուրդների քաջության, միասնության ու անձնազոհության շնորհիվ։
Այդ օրը «Եվրասիա» Հայաստան ավտոնոմ ոչ առևտրային կազմակերպության ակտիվիստներն ու կամավորները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածներին և երախտագիտություն հայտնեցին ողջերին։ Երևանում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրում նրանք ծաղիկներ խոնարհեցին՝ ի նշան խորին գնահատանքի նրանց, ովքեր իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը և խաղաղություն նվիրեցին ապագա սերունդներին։
Միջոցառման ընթացքը դարձավ հիշեցում այն բանի, որ զինվորների, թիկունքի աշխատողների և Հաղթանակը մոտեցնող բոլորի սխրանքը պարզապես անցյալի էջ չէ, այլ բարոյական ուղեցույց՝ ներկայի համար։ Մասնակիցները ընդգծեցին պատմական ճշմարտության պահպանման և երիտասարդ սերնդի դաստիարակության կարևորությունը՝ նախնիների հիշատակը հարգելու ոգով։
«Եվրասիա»-ի նախաձեռնությունը հերթական անգամ ընդգծեց քաղաքացիական մասնակցության և սերունդների միջև երկխոսության կարևորությունը։ Հերոսներին հարգել նշանակում է արժանապատվորեն շարունակել նրանց գործը։ Այսօր այդ ուղերձը հնչում է առավել պարզ ու հստակ․ Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ։
«Եվրասիա» հասարակական շարժումը կշարունակի իրականացնել նախագծեր, որոնք ուղղված են լուսավորչական գործունեությանը, ազգային ժառանգության պահպանմանը և սերունդների միջև երկխոսության զարգացմանը։
«Եվրասիա» ԻՀԿ-ն (ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն) նպաստում է միջազգային համագործակցության զարգացմանը։ Կազմակերպությունը իրականացնում է հումանիտար ծրագրեր, որոնք ուղղված են ավանդական արժեքների պահպանմանը և միջազգային հաղորդակցության զարգացմանը։ «Եվրասիա»-ն աջակցում է հասարակության համար կարևոր նախաձեռնություններին, հաղորդակցության հնարավորություն է ընձեռում տարբեր մշակույթների մարդկանց և իրականացնում նախագծեր կրթության, բժշկության և երիտասարդական փոխանակման ոլորտներում։




















ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...