Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված
Բացահայտվել է 114 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ 14 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 7 դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, 5 դեպք՝ հոգեկան ներգործության, 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, 3 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 2-ական դեպք՝ սեքսուալ բնույթի բռնի գործողության, բնակարանային գողության, ավտոմեքենայի գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնիրավչության:
Բացահայտվել են նաև՝ մարդու առևանգման, շորթման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, զենք-զինամթերքի առգրավման, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և սարքերի ապօրինի շրջանառության ու ապօրինի կերպով հրազեն, դրա հիմնական բաղկացուցիչ մասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պատրաստելու, ձևափոխելու կամ նորոգելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքեր։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
▪️անձնական ունեցվածքի գողության՝ 4,
▪️ավազակության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 13 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու՝ 4 դեպք։
ՃՏՊ վիճակագրություն
Անցած 1 օրում գրանցվել է 13 ավտովթար․ 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»