Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ» Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Նավթի գներն աճել են Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյուն
Հասարակություն

«Ցանկանում եմ, որ Հայաստանի ողջ տարածքում լինեն Կապան ֆեստի նման փառատոններ»․ Կապան ֆեստը զգացողությունների գլխապտույտ է խոստանում հանդիսատեսին. Past.am

Past.am-ը գրում է.

Հուլիսի 4-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Կապանը դարձել է մշակութային իրադարձությունների էպիկենտրոնը Հայաստանում։ Երրորդ տարին անընդմեջ անցկացվում է Կապանի միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը՝ Կապան ֆեստ-2025-ը: Հայաստանի հարավային գեղեցկուհին այս օրերին հյուրընկալում է հանրահռչակ արտիստների աշխարհի տարբեր անկյուններից։ 12 օրում 21 համերգ խոստացող փառատոնն իսկական տոն է կապանցիների համար։

Փառատոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Սևակ Ավանեսյանը մեզ հետ զրույցում նախ անդրադառնում է կարծիքներին, որ մարզերում անցկացվող փառատոնները, միջոցառումները նպատակ ունեն զարգացնել դրանք։ «Անընդհատ ասում են՝ պետք է օգնենք, որ մարզերը զարգանան։ Կարծում եմ՝ այդ ձևով պետք չէ մտածել, եթե դեռ մտածում ես օգնելու, զարգացնելու մասին, նշանակում է՝ իրենք հետամնա՞ց են և խեղճ։ Դա այդպես չէ։ Միայն տեսնեք կապանցի հանդիսատեսին և կապանցիներին։ Իմ կարծիքով, թե՛ մայրաքաղաքում, թե՛ ամբողջ աշխարհի տարբեր երկրներում ապրողներից շատերը շատ բան են սովորելու կապանցիներից։ Նաև վստահ եմ, որ սա միայն Կապանին չի վերաբերվում, այլ Հայաստանի բոլոր քաղաքներին, որտեղ ճիշտ մոտեցման դեպքում գտնվում են թաքնված «ոսկիներ», «ադամանդներ»՝ մոռացված և անտեսված Երևանի կենտրոնի բնակիչների և պաշտոնյանների կողմից»,- Past.am-ի հետ զրույցում ասում է Ավանեսյանը։

Նշում է՝ իրենք գործունեությունը հակառակ կողմից սկսեցին։ «Կազմակերպեցինք աշխարհի լավագույն, ամենամեծ փառատոններից մեկը։ Հեշտությամբ կարող ենք աշխարհի թոփ 5 ամենամեծ փառատոնների հետ համեմատվել և մրցել։ Մի տեղ ունեն ավելի շատ բյուջե, մեկ այլ տեղ ունեն գուցե այլ առավելություն, իսկ մենք ունենք աշխարհի ամենահայտնի ու ամենալավ երաժիշտներին, թոփ դահլիճ և ամենալավ հանդիսատեսը։ Այս ամենը գումարենք իրար, դրանից հետո բերեք մեզ հետ համեմատվող ուրիշ փառատոն ու կտեսնեք, որ իրենից լավն ենք։ Ես սա հպարտությամբ եմ ասում։ Այս ամբողջ աշխատանքը բոլորով ենք արել, բոլորն ինձ են նշում որպես այս ամենի հիմնադիր, բայց եթե Կապանի հանդիսատեսն այսքան լավը չլիներ, կունենայինք գավառի «ժմուրիկ», եթե այս հրաշալի արտիստները, այս բոլոր երաժիշտներն այստեղ չլինեին, կունենայինք շատ վատ մակարդակի մի բան։ Այս բոլոր մարդիկ են այս ամենը ստեղծել։ Մեկ-մեկ ես մի կողմ եմ քաշվում և հուզված նայում, թե ինչ գեղեցիկ բան է կատարվում։ Ընկերություն է ստեղծվում հանդիսատեսի և արտիստների միջև։ Դրանք անփոխարինելի և անհամեմատելի զգացողություններ են»,-նշում է մեր զրուցակիցը։

Հարցնում եմ՝ իսկ ինչո՞ւ ընտրվեց Կապանը՝ որպես փառատոնի անցկացման վայր։ «Դրա համար երկու պատճառ կա։ Հայրս կապանցի է։ Բայց անպայման ուզում եմ նշել, որ ինձ համար Հայաստանի ամեն մի կտոր հող հավասարաչափ թանկ է։ Միշտ լսել էի նաև այն մասին, որ Կապանի երգեհոնային դահլիճն ունի աշխարհի լավագույն ակուստիկաներից մեկը։ Երեք տարի առաջ, երբ փոքր համերգ ունեցա այստեղ, համոզվեցի դրանում։ Եվ երկրորդ ամենակարևոր, հավասարաչափ բաղադրիչը՝ բոլոր կապանցիներն ասում էին, թե Կապանի համայնքապետն ինչ հիասքանչ մարդ է, որքան բան է անում քաղաքի համար։ Երկու «լեգենդ» էի լսել, մեկը դահլիճի մասին, մյուսը՝ համայնքապետի։ Բայց պարզվեց երկուսն էլ ճիշտ են։ Ես ու Գևորգ Փարսյանը միացանք իրար անելու անհնարինը։ Շատ դեպքերում անգամ մեր ուժերից վեր ամեն ինչ անում ենք, որպեսզի նման փառատոն ստանանք ու ստանում ենք»,-հավելում է նա։

Շեշտում է՝ երբ երեք տարի առաջ սկսեց խոսել այս գաղափարի մասին, արդեն այդ ժամանակ հստակ գիտեր, որ արդյունքն այսպիսին է լինելու։ «Ավելին՝ ունեմ մոտակա 7 տարվա պլանն էլ, այսինքն՝ երբ սկսում էինք, գիտեի, թե առաջին տասը տարին ինչ է լինելու։ Ամեն ինչ իմ սպասածի պես է գնում առաջ։ Բայց երբ սկզբից այս մասին խոսում էի, մարդիկ բաժանվել էին երկու մասի։ Մի մասն ընդհանրապես չէր հասկանում, թե ինչի մասին էի խոսում։ Մարդիկ, ովքեր ներկա չէին եղել փառատոնների, ովքեր երաժիշտ չէին, անգամ երաժիշտներից շատերը չէին պատկերացնում այն, ինչ ասում էի։ Մյուս մասը տեսել էր փառատոնն ինչ է, և ուղղակի չէր հավատում, որ սա հնարավոր է։ Հիմա բոլորը տեսնում են արդյունքը, նաև հավատում են այս գաղափարին»,-ասում է փառատոնի հիմնադիրը։

Փառատոնը նաև վարպետության դասեր անցկացնելու հրաշալի հարթակ է դարձել պատանի տաղանդավոր երաժիշտների համար։ «Մրցույթ կազմակերպեցինք։ 300 երեխայից դիմում ստացանք, շատ դժվարությամբ ընտրեցինք 50 հոգու։ Այնքան լավն են երեխաները, սրտանց ուզում են այս ամենին մասնակցել։ 30 երեխա պետք է ընտրեինք, բայց 50 ընտրեցինք։ Էլ ավելին չկարողացանք, արդեն հյուրանոցների խնդիր ունենք, որ մարդկանց տեղավորենք։ Անընդհատ գալիս են տաղանդավոր, հանճարեղ երեխաներ, որոնց ուզում ենք ընդգրկել, մաստեր կլասերի մասնակցել, բայց ժամանակի և տեղի խնդիր ունենք։ Այստեղից հետևություն՝ սրա մասշտաբները պետք է ավելի մեծանան և ոչ միայն Կապանում, այլ Հայաստանի տարբեր վայրերում կազմակերպենք նման փառատոններ։ Իմ երազանքն է, որ ստեղծվի այլ՝ նման տիպի փառատոն Հայաստանում, որը կմրցի մեզ հետ։ Կցանկանայի, որ նույնիսկ հաղթեր, որովհետև դրա կարիքը, ցանկությունը կա։ Կցանկանամ տեսնել, որ Դիլիջանում, Գյումրիում, Տաթևում, Երևանում կամ ուրիշ քաղաքում կա փառատոն, որով հպարտանում են, որը Կապանի փառատոնից ավելի լավն է։ Իմ երազանքն է, որ երկու-երեք տարուց իմ փոխարեն ուրիշը ստանձնի իմ պաշտոնը և անի ավելի լավ գործ, քան ես եմ անում։ Ինձ էլ հրավիրի փառատոնին որպես թավջութակահար կամ հյուր»,-եզրափակում է Սևակ Ավանեսյանը։

Կապան ֆեստ 2025-ը ֆինանսավորվում է Կապանի համայնքապետարանի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և այլ հովանավորների կողմից:

Լուսինե Առաքելյան