Հուլիսի 18-ին Երևանում կբացվի Շառլ Ազնավուրի արձանը
Շառլ Ազնավուրի արձանն այս շաբաթ պատրաստ կլինի, ձուլվել է Գյումրիում։ Այս մասին Երևանի ավագանու գործակարգավարական նիստի ժամանակ ասել է Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը:
«Պաշտոնական բացումը նախատեսված է հուլիսի 18-ին՝ ժամը 11-ին, Ազնավուրի հրապարակում»,- նշել է նա:
«Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ամբողջ ծախսային հատվածը։ Նախկինում քաղաքապետարանը նման աշխատանքներում հիմնականում ավելի շատ ընդունել է նվեր, բայց, կարծում եմ, սա այն դեպքերից է, երբ ճիշտը հենց քաղաքապետարանի նախաձեռնությունն է։
Ընտրությունը կատարել ենք «Ազնավուր» հիմնադրամի ու Նիկոլյայի հետ միասին՝ հանձնաժողովով, թե ինչ արձան պետք է տեղադրվի»,- նշել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»