Անիծում եմ բոլոր նրանց, ովքեր այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին․ Հայր Ասողիկ
Ես՝ Ասողիկ աբեղա Կարապետյանս, իմ խորին վրդովումն ու հոգեկան վիշտն եմ հայտնում այն թշնամական հարձակումների համար, որոնք մութ ուժերի հետ սատանայական դաշինք կնքած այսօրվա իշխանությունները և նրանց կամակատար տարբեր ծառայությունների կոչվածներն իրագործում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ողջ հոգևոր դասի և ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի դեմ: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ասողիկ աբեղա Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Եվ այս պահիս տեղեկանում ենք, որ այդ անկյալ, հուդայացած հոգիները, ոտնահարելով ամեն նվիրականություն ու սրբություն, առավոտյան գազանաբար խուժելու են սրբավայր՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Հուդանե՛ր, անաստվա՛ծ սրբապիղծներ, դուք «քայլելու» եք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կողքով, 1700-ամյա Սրբություն Սրբոցն է նայելու ձեր այդ սողանքին, ձեր ստոր արարքին, ձեր սրբապղծությանը:
Գիտցած եղեք, որ ձեր այդ ոտնձգություններով՝ ենթակա պետք է լինեք Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի նզովքին:
Եվ ես՝ ինձ տրված քահանայական կարգիս իշխանությամբ և աստվածային հրամանով, որ է՝ «եթե մեկի մեղքերը ներեք, նրանց ներված կլինի, եթե մեկի մեղքերը կապեք, կապված կլինի» (Հովհ. Ի. 23), այս խոսքի ներգործությամբ կապում եմ՝ անիծելով բոլոր նրանց, ովքեր, վաճառելով իրենց հոգիները սատանային, այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ պղծելով Հայոց Վեհարանը, սուր բարձրացնելով հոգևոր դասի և Աստծո Օծյալի՝ աստվածարյալ Ամենայն Հայոց Հայրապետի վրա, ոտնակոխ անելով Հայոց ազգի սրբությունները:
Թող Աստծո, Սուրբ Եկեղեցու և Ազգի առաջ հավետ դատապարտյալ մնան աստվածուրաց և անիծապարտ բոլոր ուղեկորույսները:
Անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք, անիծյա՛լ լինեք՝ ձեր բոլոր սերունդներով»։




















Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Վաշինգտոնը Եվրոպայից կպահանջի վերադարձնել Ուկրաինային ռազմական օգնության համար տրամադրված գումարները
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը դատական գործընթացին ներգրավվում է որպես երրորդ կողմ․ հայտարարություն
Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք
Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»