Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունինԼեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն«Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ հայկական «Սաղմոսերգու» և «Գեղարդ» երգչախմբերը Իտալիայում մասնակցեցին բացառիկ հոգևոր և մշակութային ծրագրիՄեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածըԿիևում սննդամթերքի դեֆիցիտ է. GuardianՓաշինյանի թիմում կան պատգամավորներ, ովքեր քաղաքական ճնշման տակ ճամբարափոխ կլինեն. Ավետիք Չալաբյան Մեծ մարդկանց կրկնել հնարավոր չէ, բայց հնարավոր է վերադարձնել աշխատանքի մշակույթը․ Մհեր ԱվետիսյանԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան
Հասարակություն

«Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար

Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով՝ այս խորագիրն էր կրում Ծաղկաձորի Արարատ Ռեզորթ հյուրանոցում ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար նախատեսված դասընթացը։ Այն կազմակերպվել էր ԱրարատԲանկի և «ռեԱրմենիա» ակադեմիայի համագործակցությամբ, մասնավորապես, վերջինիս  կրթական ծրագրերի շրջանակում իրագործվող «AI քեզ բան» կրթական նախաձեռնության միջոցով: 

Դասընթացի հագեցած և հետաքրքիր օրակարգը ներառում էր մեր շուրջն անընդհատ փոփոխվող իրականության ամենաարդիական հարցերը՝  AI հեղափոխության մասշտաբը և դրա ազդեցությունն ինչպես տնտեսության, այնպես էլ աշխատաշուկայի վրա։ 

Ֆինանսական ոլորտում արհեստական բանականության կիրառման առանձնահատկությունները ինտերակտիվ ձևաչափով ներկայացրեցին դասընթացավարներ Արշակ Ուլուբաբյանը, Արտակ Գրիգորյանը և Անահիտ Վարդանյանը։

Դասընթացն առավելապես ուղղված էր AI գործիքների կիրառմամբ մարդկային ռեսուրսների կառավարման, հանրության հետ կապերի, մարքեթինգի ոլորտներում արդյունավետ աշխատանքի, ժամանակի և այլ ռեսուրսների խնայողությանը։   

«ԱրարատԲանկը կարևորեց դասընթացի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բանկային ոլորտի և AI-ի զարգացումները։ Ներկայացվեցին շատ տարբեր գործիքներ, որոնք կարող են հեշտ օգտագործվել բանկային ամենօրյա գործընթացներում և ստանալ առավելագույն արդյունք։ 

Կարևորում եմ նաև այն, որ դասընթացներին մասնակցում են ստորաբաժանումների  ղեկավարները, սա կարևոր է հասկանալու համար, թե հատկապես որ գործընթացներում կարող է օգտագործվել արհեստական բանականությունը և նրանց օգնել թե՛ ժամանակի խնայման, թե՛ տեղեկատվության վերլուծության հարցում։ Մեկ այլ կարևոր ուղերձ դասընթացից՝ AI-ը չի գալիս մարդուն փոխարինելու, այն գալիս է մարդուն ուժեղացնելու և որքան գրագետ կարողանաս այն կիրառել, այնքան ավելի մրցունակ կլինես ապագայում»,- նշեց ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Իզաբելա Հովհաննիսյանը։ 

«Արհեստական բանականությունը շատ կարևոր դեր է զբաղեցնում հատկապես երիտասարդների կյանքում, համոզված է ԱրարատԲանկի Դիլինգային կենտրոնի տնօրեն Վլադիմիր Սարգսյանը «Եթե նախկինում երիտասարդները տեղեկատվությունը հայթայթում էին գրականության միջոցով, գրադարաններում, արխիվներում, այժմ ինչ-որ թեմայով հետաքրքրված լինելու դեպքում ավելի հեշտ տարբերակ կա՝ օգտվում ես արհեստական բանականությունից, ավելի արագ, ավելի հեշտ գտնում համապատասխան տեղեկատվությունը, կարողանում ես խմբագրել և ստանալ քեզ անհրաժեշտ նյութը՝ ներկայացնելով համապատասխան անձանց»։  

««ռեԱրմենիա» ակադեմիան իր առջև խնդիր է դրել ամենաշատը 5 տարվա  ընթացքում ամենաքիչը 1 մլն հայի դարձնել AI գրագետ։ Սա կարևոր է, քանի որ արհեստական բանականությունը շատ արագ փոխում է աշխարհը, տարբեր երկրներ մրցակցության մեջ են, թե որքան արագ կարող են այն յուրացնել։ Եվ քանի որ AI-ը յուրաքանչյուրիս արդյունավետությունը 5-10 անգամ մեծացնում է, դա կարող է մեծ ներուժ ունենալ հատկապես Հայաստանի պես փոքր երկրների համար, որոնք փոքր լինելով կարող են մեծ ազդեցություն ունենալ տարբեր ոլորտներում, այդ թվում բանկային։ Եվ այդ առումով ԱրարատԲանկն առաջադեմ է գտնվել»,- նշեց «ռեԱրմենիա» ակադեմիայի կրթական ծրագրերի համակարգող Արշակ Ուլուբաբյանը։  

Դասընթացի ավարտին հաջորդեց օրվա ամենահաճելի պահերից մեկը՝ արհեստական բանականության հնարավորություններից սահուն անցում դեպի մարդկային ինտելեկտ, անմոռանալի էմոցիաներ և ժպիտներ։ 

Oրը հագեցավ թիմային միջոցառմամբ՝ թիմբիլդինգով, որն անցկացվեց  ինտելեկտուալ խաղի ձևաչափով։ Հարցերը տարբեր ոլորտներից էին՝ ֆիլմեր, գրքեր, երաժշտություն, սահմանադրություն։ Արդյունքներն ամփոփելիս հաղթող ճանաչվեց «Արարատ» թիմը, բայց իրական հաղթանակը միասնականությունն էր,  առողջ ու առաջ մղող թիմային ոգին։ 

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից